Աբբա Եսային ծայրահեղ աղքատության մեջ էր ապրում: Նրա մահվանից հետո եղբայրներից մեկը ծերին հարցրեց.
- Նա ինչպե՞ս մահացավ:
- Չգիտեմ, թե ինչպես մահացավ, բայց առավել ևս չգիտեմ, թե ինչպես էր, որ դեռ ապրում էր,- պատասխանեց ծերը:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի