23 Նոյեմբեր, Շբ
Մեծ Պահքի առաջին օրը գյուղական մի քահանա քառասունինը լոբի դրեց գրպանը, որպեսզի ամեն օր մի լոբի դեն նետելով՝ որոշի պահքի ավարտը: Երբ երեցկինը լվանում էր քահանայի հագուստը, տեսավ, որ նրա գրպանը լի է լոբով: «Տեր Հայրը լոբի սիրում է, մի քիչ էլ ես ավելացնեմ, թող անուշ անի»: Եվ այդպես էլ արեց: Քահանան ամեն օր մի լոբի էր գցում գրպանից, բայց այն չէր ավարտվում:
Մեծ Պահքն անցավ, բայց ոչ այդ գյուղի համար: Եվ մի օր գյուղացիները քահանային հարցրեցին.
- Տե՛ր Հայր, Մեծ Պահքն ախր ե՞րբ է ավարտվելու:
- Որ գրպանիս լոբուն եմ նայում՝ դեռ շուտ չի ավարտվի…
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի