12 Հոկտեմբեր, Շբ
Երկու մեծահարուստ, իրար նկատմամբ խիստ թշնամությամբ լցված, շարունակ սպասում էին պատեհ առիթի , որ բռնեն կամ սպանեն մեկը մյուսի: Նրանցից մեկը չարագործ մի ծառա ուներ, որ այդ ժամանակ ուրիշի մեկին էր ծառայում: Այս ծառան, գալով սրա մոտ, սկսեց ամբաստանել ներկա տիրոջը և խոստացավ, որ դյուրին կերպով նրան կհանձնի վերջինիս ձեռքը: Եվ սա էլ, մեծապես ուրախանալով, խոստացավ նրան ծառայության դիմաց արծաթ տալ: Ահա չարագործը, հարմար պահ գտնելով, իր տիրոջը գցեց թշնամու ձեռքը: Երբ վերջինս նրան սպանեց, այս դավաճանն անմիջապես գնաց սպանվածի բարեկամների մոտ և նույն դավաճանությամբ սպանողին մատնեց: Այս բանը շուտով ի հայտ եկավ, և նրանցից մեկը, ում մոտ կամենում էր մատնել սպանողին, բռնեց եւ դատավորի հրամանով կախեց ծառից: Ազգականների խնդրանքով նրա մարմինը գիշերով թաղեցին, բայց զարմանալի մի բան տեղի ունեցավ. առավոտյան մի խումբ անծանոթ շներ, բազում մարդկանց վկայությամբ, նրա մարմինը գերեզմանից հանեցին ու պատառ - պատառ արեցին:
Հայելի վարուց