23 Նոյեմբեր, Շբ
- Չեմ հասկանում, թե մարդիկ ինչպես կարող են Աստծո շնորհները շահադիտական նպատակների ծառայեցնել կամ ավելի վատ՝ ի չարս օգտագործել,- ուսուցչին ասաց զայրացած աշակերտը:
- Օրինակ՝ տաղանդավոր գիտնականները զենք են ստեղծում, նկարիչները մերկ կանանց են պատկերում, տաղանդավոր երգիչները երգում են Աստծո համար գարշելի երևույթների մասին:
- Իսկ դու միշտ իրենց նպատակի՞ն ես ծառայեցնում շնորհներդ,- հարցրեց ուսուցիչը:
- Բայց Աստված ինձ ոչ մի շնորհով չի օժտել,- պատասխանեց աշակերտը:- Ես այնքա՜ն բարիք կգօրծեի, եթե որևէ շնորհ ունենայի:
- Իսկ մի՞թե Աստված քեզ գեղեցիկը տեսնելու ունակություն չի տվել, իսկ դու այն վայելելու փոխարեն, մարդկանց մեջ թերություններ ես փնտրում ու քննադատում նրանց: Խոսելու ունակություն ունես, բայց երբեմն օրհնությունների փոխարեն անեծքներ են թռչում շուրթերիցդ: Աստված քեզ սիրելու և ներելու հնարավորություն է պարգևել, իսկ դու դրա փոխարեն որքա՞ն հաճախ ես փակում սիրտդ՝ սերը ներս չթողնելով, բարկանում ես ու վիրավորվում: Բարին գործելու շնորհ ես ստացել, բայց երբեմն արարքներդ շրջապատող մարդկանց ցավ ու տառապանք են բերում: Այդ պատճառով, նախքան ուրիշներին դատելը, նախ սովորիր գնահատել և ճիշտ օգտագործել այն շնորհները, որ ինքդ ունես:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի