Մի շատ անհանգիստ և տագնապած պրոդյուսեր ծովի ափին հանդիպում է ծեր վանականին և ասում.
- Աղոթի՛ր Աստծուն ինձ համար, որպեսզի նպատակներս ու մտադրություններս իրականություն դառնան, որովհետև ժամանակն անցնում է, և ես ոչինչ չեմ կարողանում ինչպես հարկն է իրականցնել:
Վանականը պատասխանում է.
- Քո բոլոր նպատակներն ու մտադրություններն ավազի վրա գրիր, որպեսզի հիմա դրանք կարդամ և չմոռանամ:
Պրոդյուսերը ոգևորությամբ գրում է, բայց ծովի ալիքները գալիս, մաքրում են ավազի վրայի գրվածները:
Վանականն ասում է.
- Տեսնո՞ւմ ես` ավազի վրա գրված քո բոլոր մտադրություններն անհետացան ու վերացան: Մի՞թե ավազի վրա նպատակներ են շարադրում և դրանց իրականացման սպասելիքներով տագնապի մեջ ապրում: Այդ ավազն այս աշխարհն է, ուր ամեն ինչ անհետանում և անցնում է: Արդ, սրտիդ մեջ գրիր հավիտենական նպատակը՝ Աստծուն մոտենալը և Նրա հետ լինելը, և տագնապն ընդմիշտ կանցնի:
Հովհաննես Մանուկյան