12 Հոկտեմբեր, Շբ
Մի դատավոր իր տան պատուհանի մոտ երեկոյան նստած՝ նայում էր խոզարածներին, որոնք խոզերին տանում և ստիպում էին ներս մտնել: Իսկ երբ չհաջողվեց, նրանցից մեկն ընկերոջն ասաց.
- Եթե կամենում ես, որ խոզերն արագ խոզանոց մտնեն, կանչի՛ր նրանց. «Խոզե՛ր, խոզե՛ր, այնպես արա՛գ մտեք ձեր խոզանոցը, ինչպես, օրինակ, դատավորներն են դժոխք մտնում»:
Երբ խոզարածն այս ասաց, խոզերն անմիջապես, առանց հապաղելու սկսեցին մտնել իրենց բնակության վայրը:
Դատավորն այս տեսնելով՝ երկյուղածությամբ ըմբռնեց արդարությունը. դատական իշխանությունը թողեց և իր որդիների հետ իսկույն դեպի վանք շտապեց, ուր եւ խստակրոն վարքով, աղոթքով և արտասուքով ապրում էր, և այնքան անողորմ էր իր մարմնի հանդեպ, որ մինչև իսկ բազում վանքերի հայր դառնալով` ամենուր, որտեղ կրոնավորներ էին ապրում, շրջում էր բոկոտն:
Հայելի վարուց