28 Դեկտեմբեր, Շբ
Ծնվել է 1976թ. հոկտեմբերի 3-ին, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում:
1983-1993թթ. սովորել է Լուսակունք գյուղի միջնակարգ դպրոցում:
1993-1996թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր Ընծայարանում:
1996-2002թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
2001թ. դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ձեռնադրվել է սարկավագ:
2002թ. հուլիսին ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնում:
2003թ. մարտին ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:
2005թ. հունվարի 21-ին նշանակվել է Երևանի Էրեբունի համայնքի հոգևոր սպասավոր:
2005թ. սեպտեմբերի 25-ին, ձեռամբ Տեր Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
2005-2006թթ. ծառայել է Վիրահայոց թեմի Թբիլիսիի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցում:
2006-2013թթ. ծառայել է Երևանի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2009թ. փետրվարի 17-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
2013-2015թթ. ծառայել է Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2015թ. հունիսի 1-ից ծառայության է անցել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
2021 թ-ի փետրվարի 9 - ին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
Ամուսնացած է, ունի 2 որդի: