28 Դեկտեմբեր, Շբ
Ծնվել է 1950թ. մայիսի 29-ին, Երևանում:
1957-1967թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում:
1969-1972թթ. ծառայել է խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում:
1974-1979թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
1979-1982թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում:
1983թ. ձեռնադրվել է սարկավագ:
1984թ. ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1985թ. գործուղվել է Հնդկաստան և հոգևոր ծառայության անցել Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցում:
1986թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք:
1997թ. ծառայել է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում:
1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն:
1997-1999թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում:
1999-2013թթ. ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:
2013թ. դեկտեմբերից առ այսօր ծառայում է Նոր Նորքի Ս. Սարգիս Եկեղեցում:
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:
Ամուսնացած է, ունի 3 զավակ: