«Տվե՛ք, և պիտի տրվի ձեզ»

Օգոստոսի 11-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սիլվա Հաբեթյանին (65 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Բազմանդամ՝ տասնմեկ հոգուց բաղկացած կարիքավոր ընտանիքը, բնակվում է Ներքին Դվինի Բաբաջանյան փողոցի 26 հասցեում: Տիկին Սիլվայի թոռը՝ Հարություն Վարդանյանը (20 տ.), այս տարի հունիսի 29-ին զինծառայության ընթացքում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել էր, ինչի պատճառով հեռացրել էին նրա ոտնաթաթը: Ինչպես նշեց ընտանիքի տատիկը, գործազրկության մեջ գտնվող իրենց ընտանիքի համար մեծ աջակցություն էր տրամադրված դրամական օգնությունը, ինչի համար նա անչափ շնորհակալ էր:

Սիրո արարչագործության պսակը՝ մարդը, կոչված է իր Արարչի նմանողությամբ սիրել և արարել: Սիրել գործերով, այլ ոչ միայն խոսքերով, այսինքն՝ ուշադրությամբ, համբերատարությամբ և հոգատարությամբ: Ամենօրյա ջանք է պահանջում այս առաքինությունը: Եթե մարդիկ առաջնահերթ խորհեին, թե ինչ կարող են տալ իրենց մերձավորներին, ապա դիմացինից վերցնելու խնդիրն էլ կլուծվեր, քանի որ ամեն մարդ, որ բաշխի, բնականաբար, ամեն ոք էլ կստանա:

«Տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեմ առատ չափով՝ թաթախուն, շարժուն, լեփ-լեցուն. այն չափով, որ չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար»,- ասել է մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս (Ղուկաս 6:38):

 

Կարինե Սուգիկյան

11.08.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․