23 Նոյեմբեր, Շբ
Ոմն ծեր ասաց. «Եթե տեսնես՝ մեկը ջուրն է ընկել, և դու կարող ես օգնել նրան, մեկնի՛ր նրան քո գավազանը և դուրս հանի՛ր նրան, իսկ եթե չես կարող դուրս քաշել, քո գավազանը թո՛ղ նրան, իսկ եթե քո ձեռքը տաս նրան և չկարողանաս հանել, ինքը քեզ կքաշի ցած, և երկուսդ էլ կխեղդվեք»: Այս ասում էր նրանց համար, ովքեր իրենց կարողությունից վեր գործի մեջ են գցում իրենց և գլորվում են: Յուրաքանչյուր ոք ըստ իր կարողության չափի պետք է օգտակար լինի եղբորը, որովհետև Աստված մարդուց չի պահանջում պատվիրանի կատարում` առավել, քան իր կարողությունն է:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016