Զգաստության մասին

Ոմն եղբայր, որ ծերի մոտ էր, անապատի հեռավոր խորքերում գտավ մի մեկուսի տեղ, ուր ոչ ոք ոտք չէր դրել: Իր հորն աղաչելով՝ ասաց. «Թո՛ւյլ տուր ինձ գնալ և բնակվել այնտեղ. հույսս դրել եմ Աստծո և քո սուրբ աղոթքների վրա, որ այնտեղ ավելի խիստ կճգնեմ»: Սակայն հայրը թույլ չտվեց նրան բնակվել այնտեղ. «Գիտեմ,– ասաց,– որդյա՛կ, որ բազում տքնություններով ես ընթանում, սակայն քո կողքին ծեր չունենալով` քո գործերին կնայես` կարծելով, թե դրանք հաճելի են Աստծուն, և կհաճոյանաս ինքդ քեզ, թե` մենակյացի գործ ես կատարում, որով և կկորցնես քո վաստակն ու իմաստությունը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

04.08.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․