5 Հոկտեմբեր, Շբ
Մի մարդ, պարկը ուսին, միայնակ ու հոգնած, գրեթե հատել էր երկար ճանապարհը, երբ նկատեց առջևից եկող անցորդին և ուրախացավ, որ վերջապես կարող է իմանալ, թե ուր է տանում այս ճանապարհը: Երբ մոտեցավ, նկատեց, որ դիմացինը կույր է և շատ տխրեց, մտքում ասելով. «Ո՜վ դաժան բախտ, այս կո՞ւյրն ինձ պետք է հանդիպեր»:
Կույրը ողջունեց մարդուն և ասաց,- Օտարակա՛ն, ճանապա՞րհն ես փնտրում…
Մարդը, զարմանքից քար կտրած, հարցրեց, – Բայց չէ՞ որ դու կույր ես, և ինչպե՞ս իմացար այդ ամենը:
- Այո՛, ես կույր եմ ի ծնե, բայց տեսնում եմ հոգուս աչքերով և ինձ առաջնորդում է Բարձրյալի Լույսը: Իսկ դու, երբ տեսար փակ աչքերս և իմացար, որ կույր եմ՝ վախեցար ու տխրեցիր. Դու չվստահեցիր Ինձ… Դու իմ աչքի կուրությունը քո ներսում տեսար և սարսափեցիր քո հոգու, սրտի ու մտքի խավարից, քանզի անհավատ ես … Իսկ ես ամեն օր անցնում եմ այս տեղով ու մոլորվածներին Ճշմարիտ Ճանապարհն եմ ցույց տալիս:
Ցանկացիր և կտրվի, բախիր և կբացվի
Սուսաննա Աբրահամյան