Մարդը շշնջում էր.
- Տե՛ր, խոսիր ինձ հետ:
Եվ մարգագետնի խոտերը երգում էին: Բայց մարդը չէր լսում: Եվ այնժամ բացականչեց.
- Տե՛ր, խոսիր ինձ հետ:
Եվ երկինքը թնդաց կայծակից ու ամպրոպից: Բայց մարդը չէր լսում: Նա շուրջբոլորը նայեց ու ասաց.
- Տե՛ր, թույլ տուր տեսնեմ քեզ:
Եվ աստղերը պայծառ փայլեցին: Բայց մարդը չէր տեսնում: Նա կրկին բացականչեց.
- Տե՛ր Աստված, մի տեսիլք ցույց տուր ինձ:
Եվ նոր կյանք ծնվեց գարնանը: Բայց մարդը դա էլ չնկատեց: Նա լաց եղավ հուսահատությունից.
- Հպվի՛ր ինձ, Տե՛ր, և իմաց տուր, որ այստեղ ես:
Եվ դրանից հետո Աստված իջավ ու հպվեց մարդուն: Բայց մարդը մի կողմ քշեց ուսին նստած թիթեռնիկին ու հեռացավ:
Մենք հաճախ ենք նշաններ սպասում վերևից, իսկ երբ դրանք տրվում են մեզ՝ ուղղակի չենք էլ նկատում:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի