5 Հոկտեմբեր, Շբ
Ձեր գրառումից ակնհայտ է, որ Դուք հավատացյալ մարդ եք. Ունեք հոգևոր փորձառություն և զգացել եք Աստծո բարերար ազդեցությունը Ձեր կյանքում: Այո՛, ճիշտ եք ասում. «Տիրոջը փոխարինել հնարավոր չէ», քանի որ Տիրոջ սերը մարդու հանդեպ անսահման է և աշխարհի ոչ մի երևույթ, ժամանակակից ոչ մի տեխնոլոգիա չի կարող փոխարինել Աստծո ներկայությանը մարդու կյանքում: Մեր հավատքի շնորհիվ մենք երբեկ չենք կորցնում «կապ»ը Աստծո հետ: Աստծո ներկայությունը մեր կյանքում, կամ էլ կապը Աստծո հետ, օգնում են մեզ, որ չգայթակղվենք, մեղքերի մեջ չընկնենք: «Քանզի Աստված Իր շնորհը հայտնեց, որպեսզի բոլոր մարդիկ փրկվեն: Այդ շնորը մղում է մեզ, որ հեռանանք անհավատ կենցաղից և աշխարհիկ ցանկություններից, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, արդարությամբ ու բարեպաշտությամբ» (Տիտոս Գ 11,12): Ձեր օգնությունը միմիայն Աստծուց է: Աղոթեք Աստծուն և Աստված կառաջնորդի Ձեզ: