22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Հարց 2 – Մարդու համար ասվում է՝ Աստծո պատկերով է ստեղծված: Ի՞նչ է նշանակում «ըստ Աստծո պատկերի»:

Պատասխան - «Ըստ Աստծո պատկերի» արտահայտությունն այսպես է մեկնում Սուրբ Ոսկեբերանը. ինչպես երկնքում Աստծուց բարձրը չկա, նույնպես և երկրի վրա մարդուց գերագույն կենդանի էակ չկա: Աստվածաբաններն ասում են, որ մարդն Աստծո պատկերով ստեղծված է համարվում, որովհետև ներքին և արտաքին նմանություն ունի Աստծո հետ: Ներքին նմանությունը հիշողությունն է, իմացականությունը և կամքը: Հրեշտակները ևս ունեն այս նմանությունը: Արտաքին նմանություն նույնպես ունի մարդը, որ չունեն հրեշտակները, քանզի ինչպես Միածին Որդին է Հայր Աստծուց՝ նույն բնությամբ, այնպես էլ մարդն է մարդուց՝ նույն բնությամբ: Եվ ինչպես Աստված է իշխում Իր հովանու ներքո գտնվող բոլոր արարածներին, նույնպես և մարդն է համարվում իրենից ներքև գտնվողների իշխողը՝ համաձայն Սաղմոսներում ասվածի. «Ամեն ինչ դրիր նրա ոտքերի ներքո»:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․