22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Պատասխան – Այս խոսքն այսպես են մեկնում սրբազան հայրերն ու մեկնիչները. Հովհաննեսի կյանքը բռնությամբ չի վերցվում, այլ մնում է մինչև Հիսուս գա և քաղցր ու խաղաղական մահվամբ տանի: «Կամենում եմ որ դա ապրի, մինչև որ ես գամ», այսինքն՝ չեմ կամենում, որ մյուս առաքյալների նման մարտիրոսական չարչարանքներով աշխարհից հեռանա, այլ պիտի մնա՝ մինչև իր մարմնի խաղաղ արձակումը. «Երբ ես գամ, պիտի տանեմ նրան դեպի հավիտենական երանություն»: