12 Հոկտեմբեր, Շբ
Սամուրայն իր որդուն իշխանություն է տալիս մի առաջադրանք կատարելու: Սա գնում է, հոխորտում, ծառաներին ծեծի ենթարկում: Այնուհետև վերադառնում է, բողոքում, թե ծառաներն ամեն անգամ իրեն փայտով հարվածում են, ցավ ու տառապանք պատճառում: Եվ սպասում է ստանալ խոստացված սուրը, բայց հայրը մերժում է և ասում.
-Քեզ իշխանություն և հնարավորություն տվեցի, բայց դու չար կերպով գործադրեցիր և իմ մարդկանց բռնության ենթարկեցիր: Արդ, եթե սուրը փոխանցեմ, արդյո՞ք բարին կգործես, թե՞ առավել մեծ չարիք…
Իսկ ցավն ու տառապանքը թող բարին, իմաստություն և ճշմարտություն սովորեցնեն, մինչ սուրը ես քեզ կհանձնեմ:
Այդպես էլ Արարիչը մեծ հնարավորություններ ու շնորհներ չի տալիս, քանի որ մարդիկ հաճախ ի չարս են օգտագործում....
Հովհաննես Մանուկյան