Հարց 19 - Ինչո՞ւ է Հիսուս համաձայնում ըստ օրենքի թլպատվել, իսկ շաբաթը լուծանում է՝ ընդդեմ օրենքի:

Պատասխան – Աստվածաբաններն ասում են, թե Քրիստոսի մանկությունը, ըստ արտաքնապես վարած կյանքի, չէր տարբերվում ուրիշների մանկությունից: Ուստի ինչը բնորոշ էր երեխաներին ըստ օրենքի, Ինքը ևս ունեցավ: Բայց երբ հասավ կատարյալ տարիքի, պետք է ցույց տար Իր՝ օրենքի տեր լինելը և Իրենով օրենքի կատարվելը:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․