12 Հոկտեմբեր, Շբ
Մի վաշխառու իր կնոջ հետ անկողնում քնած էր և ահա հանկարծակի քնից զարթնելով՝ ելնում է անկողնուց: Կինը հարցնում է նրան, թե՝
- Ուր՞ ես այդքան շտապում:
Պատախան է տալիս, թե՝
- Այժմ տարված եմ Աստծո դատաստանով, և այնտեղ այնքան ամբաստանություններ բարդեցին իմ վրա, մինչև որ այլևս չկաչողացա ոչ մի խոսք ասել:
Այս ասելով՝ վերցրեց իր պատառոտված հանդերձները, ելավ տնից և փախավ վանք, որտեղ երբեք չկարողացան նրան ապաշխարության բերել:
Հետո նրան ազգականները վանքից վերցրեցին և տուն տարան: Եվ երբ գետի միջով անցնում էին, տեսան, որ մի արագընթաց նավ իրենց է մոտենում: Երբ վաշխառուն նայեց, տեսավ, որ նավը լի էր դևերով, և նրա համար էր գալիս, որ իրեն տանի հավիտենական տանջանքների: Եվ երբ նավը մոտեցավ նրանց, անմիջապես դևերը խլեցին նրան բռնությամբ նրանցից (ազգականներից) և իրենց նավը տանելով՝ իսկույն նրանց աչքերից աներևութացան՝ նավով հանդերձ: Արդ, վաշխառուի օրինակից պարզ է դառնում, որ ինչպես այս կյանքում ես առնում, նույնպես էլ հանդերձյալում պատիժն է տրվում:
Հայելի վարուց