22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Աստվածաշնչում հարազատների ամուսնության կամ սեռական կապի բազմաթիվ օրինակներ կան։ Աբրամն ամուսնանում է իր խորթ քրոջ՝ Սարայի հետ (Ծննդոց 20:12), Ղովտի դուստրերը կենակցում իրենց հոր հետ (Ծննդոց 19), Դավթի որդի Ամոնն իր խորթ քրոջ՝ Թամարի հետ (Բ Թագավորաց 13) և այլն: Կարևոր է նշել, սակայն, որ վերը նշված դեպքերից երկուսում (Թամար և Ղովտ), ներգրավված կողմերից մեկը չցանկացող մասնակից է, կամ, այլ կերպ ասած, բռնաբարության է ենթարկվել։ Անհերքելի իրողություն է, որ Աստված մարդկության ձևավորման նախնական թույլ է տվել «ինցեստը»՝ արյունակցական սեռական հարաբերությունները, քանի որ, օրինակ, Ադամն ու Եվան միակ մարդիկ էին երկրի վրա, նրանց որդիներն ու դուստրերն այլ ելք չունեին, քան ամուսնանալ և բազմանալ իրենց քույրերի ու եղբայրների և մերձավոր ազգականների հետ: Նրանց երկրորդ սերունդը պետք է ամուսնանար իր զարմիկների հետ, ինչպես որ ջրհեղեղից հետո Նոյի թոռները պետք է ամուսնանային իրենց զարմիկների հետ: Պատճառներից մեկը, որ ինցեստն այսօր աշխարհում այդքան խստորեն մերժվում է, այն գիտակցումն է, որ սերտ ազգականների միջև վերարտադրությունը գենետիկ աննորմալություններ առաջացնելու շատ ավելի մեծ ռիսկ ունի: Այնուամենայնիվ, մարդկության սկզբնական շրջանում դա ռիսկ չէր, քանի որ մարդու գենետիկ կոդը համեմատաբար զերծ էր արատներից, այդ պատճառով էլ այս խնդիրը նախնական փուլում առաջնային կարևորություն չէր ներկայացնում։