Որն է ցանկություն և որն է սեր։ Աստվածաշնչում որտեղ է դա սահմանվում։

Ցանկությունը Աստվածաշնչում ներկայացվում է որպես  մարմնային, զգայական, հաճախ՝ անմիջական հույզերից բխող և ինքնախորհուրդ բավարարվածության վրա կենտրոնացած վիճակ։ Այսինքն՝ մարդը ինչ-որ բան ուզում է՝ իր հաճույքի համար։ Իսկ ահա սերը (ἀγάπη / agape) Աստվածաշնչում ներկայացվում է որպես  զոհաբերական, դիմացինին ուղղված, անկեղծ, ներողամիտ և հաստատուն վերաբերմունք։ Այսինքն՝ սերը ոչ թե «էս պահին ինչ եմ զգում»-ն է, այլ ինչ եմ պատրաստ անել դիմացինի համար։ Ա Կորնթացիներ 13։4֊7,  Ա Հովհ. 4։8 

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․