Ինչո՞ւ չի ստացվում

Մի աղջնակ դեռևս նոր գնած ծաղկամանը ձեռքին մտնում է եկեղեցի ու քահանային ասում.

-Տեր Հայր, իբրև նվեր` շատ գեղեցիկ դեկորատիվ ծաղիկ ստացա: Ջանադրաբար խնամեցի, փայփայեցի, ջրեցի, սակայն օրեցօր այն թառամեց: Ծաղկամանները փոխեցի, գնեցի նորերը` նախշազարդ, թանկարժեք, մեծ ու փոքր, բայց անօգուտ: Շատ անգամ Աստծուն աղոթեցի, կրկին անօգուտ...: Այժմ չգիտեմ, թե ինչպես վարվել. ծաղիկը թառամում է և չորանում:

Քահանան պատասխանում է.

- Քանի դեռ չես փոխել այն հողը, որի մեջ աճում է ծաղիկը, ոչ բազմանախշ ու թանկարժեք ծաղկամանները, ոչ էլ ջանադրաբար խնամքը կարող են նրան փրկել…

Բազմաթիվ քրիստոնյաներ կամենում են իրենց հավատքով Աստծուն ավելի մոտ լինել, լսել Նրա պատասխանները, բայց ապարդյուն…, որովհետև նրանք մնում են հավատքի ձևի, արտաքին երևույթների մեջ, այլ ոչ թե բովանդակության: Քանի դեռ մարդիկ չեն աշխատում փոխել իրենց բնավորության բացասական կողմերն ու ցանկությունները, միշտ էլ շատ հարցերում չեն կարողանա ունկնդրել Աստծո պատասխանները..:  

 

Հովհաննես Մանուկյան

29.07.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․