Խնդրում եմ բացատրել «զորավոր» բառի նշանակությունը

«Զորավոր» անվանումը եկեղեցուն հետագայում է տրվել, տևական ժամանակ այստեղ պահվող հրաշագործ ձեռագիր ավետարանի պատճառով: Դրա մասին հանդիպում ենք Երվանդ Շահազիզի մոտ, ով եկեղեցու պատմությունը շարադրելիս գրում է, որ 1835թ.-ին եկեղեցին կամ Սուրբ Անանիայի անապատը դադարել է լինել մենաստան ու դարձել է ծխական եկեղեցի՝ հանձնվելով Մարաղայի գաղթականներին: Հենց մարաղացիների խոսակցական լեզվում էլ ընդհանրացվել է եկեղեցուն՝ Զորավոր կոչելու սովորությունը: Իբրև օրինակ՝ Շահազիզը բերում է ժողովրդի կողմից հաճախ լսվող հետևյալ խոսքերը. «էն ուրբ Զօրաւորը վկայ, էն սուրբ Զօրաւորը գիտենայ», այսինքն՝ այդտեղ պահվող Զորավոր Ավետարանը վկա, գիտենա:

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․