12 Հոկտեմբեր, Շբ
Քրիստոս իր մահից հետո եղել է դժոխքում, ինչի մասին կարդում ենք Պետրոս առաքյալի ընդհանրական առաջին թղթում. «… Նա թեպետև մարմնով մեռավ, բայց կենդանի է Հոգով, որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին, որոնք մի ժամանակ ապստամբել էին…» (Պետրոս Ա Գ:18-20): Իսկ երեսուն ժամին Ավետարանում չենք հանդիպում, այլ երեք օր ու գիշերի մասին է խոսքը, որի մասին կարդում ենք Մատթեոսի ավետարանում. «Չար և շնացող ազգը նշան է փնտրում, այլ նշան չի տրվի նրան, բայց միայն Հովնան մարգարեի նշանը, որովհետև, ինչպես Հովնանը երեք օր ու երեք գիշեր կետի փորի մեջ էր, նույնպես և մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր» (Մատթեոս 12:39-40):