12 Հոկտեմբեր, Շբ
Իր չարության և նախանձի պատճառով: Քանզի սատանան բոլոր հրեշտակների պարագլուխը լինելով, հպարտության պատճառով Աստծուց պատիժ ստացավ և դժոխքի դատապարտվեց ( Բ Պետ Բ 4): Նա, իր համառությամբ, հավիտենական ապստամբության մեջ անզեղջ հարատևեց, մնաց: Որի համար էլ Աստծուն հակառակ լինելով, ի հեճուկս դիտմաբ խաբեց մարդուն, որ իր նման ապստամբելով՝ առ Աստված ունեցած հնազանդությունից հեռանա և արքայությունից զրկվի:
Լավ իմացիր, եթե սատանան մարդուն չխաբեր, միայն իր առաջին մեղքի պատիժը պիտի կրեր, սակայն մարդուն մեղքի մեջ գցելով՝ իր պատիժը ավելացրեց: Դժբախտաբար բոլոր նախանձոտ մարդկանց ընթացքը այսպիսին է՝ որպեսզի ուրիշների երջանկությունը խախտվի, իրենց պատիժն էլ սաստկացնում են:
Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902