5 Հոկտեմբեր, Շբ
Պատասխան – Եռամեծ Գրիգորը մի շարք բացատրություններ է տալիս: Փորձենք համառոտ ներկայացնել: Նախ «Մի՛ մոտեցիր ինձ» ասելով հայտնում է, թե այն, ինչ փնտրում ես, Սուրբ Հոգին կգա և կմեկնի քեզ համար: Երկրորդ՝ մարմնով մկրտված չէր, դրա համար ասաց՝ «մի՛ մոտեցիր», քանզի չմկրտվածները չեն կարող Քրիստոսին մոտենալ, անգամ եթե յուրայիններ են: Երրորդ՝ հայտնում է, որ միայն տղամարդիկ Պատարագ մատուցելու իշխանություն ունեն, իսկ կանայք չպետք է համարձակվեն այդ գործը կատարել: Չորրորդ՝ Քրիստոս Մարիամ Մագդաղենացուն ասաց. «Մի՛ մոտեցիր ինձ», որովհետև անկատար էր: Ճիշտ այդպես Եվան չպիտի մոտենար բարու և չարի գիտության ծառին: Ապա հավելում է, թե «երբ Հորս մոտ ելնեմ, որ բնությամբ է Ինձ Հայր, և ձեր Հոր մոտ, որ ձեզ շնորհով է Հայր, և առ Աստված՝ Ի՛մ մարմնի և Աստված ձեր՝ ըստ հոգու և մարմնի, և Իմ՝ Նրա աջ կողմը նստելով, Սուրբ Հոգին կիջնի որոտմամբ և ձեզ շնորհով կատարյալ կդարձնի, որով արժանի կլինես հաղորդությամբ Ինձ մոտենալ, Մարմինս ու Արյունս ճաշակել»: