Գրքեր

Ա Կորնթացիներ 16:12-24

12Ինչ վերաբերում է եղբայր Ապողոսին, շատ խնդրեցի նրան, որ գայ ձեզ մօտ եղբայրներով հանդերձ. բայց, արդարեւ, ցանկութիւն չունի, որ այժմ գայ, այլ կը գայ, երբ յարմար ժամանակ գտնի։ 13Արթո՛ւն կացէք, հաստատո՛ւն մնացէք հաւատի մէջ, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք։ 14Ձեր ամէն ինչը սիրով թող լինի։ 15Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, գիտէք Ստեփանոսի եւ Փորտունատոսի ընտանիքը, որոնք Աքայիա նահանգի առաջին պտուղներն են եւ իրենց նուիրեցին սրբերի ծառայութեանը։16Դուք էլ հնազա՛նդ եղէք այդպիսիներին եւ ամէն մէկին, որ գործակից եւ ծառայակից է նրանց։ 17Ուրախացայ, որ Ստեփանոսը, Փորտունատոսը եւ Աքայիկոսը եկան, որովհետեւ ձեր պակասութիւնը նրանք լցրին. 18քանզի հանգստացրին իմ հոգին եւ ձերը։ Արդ, գնահատեցէ՛ք այդպիսիներին։ 19Ձեզ ողջունում են Ասիայի եկեղեցիները։ Մեծապէս ողջունում են ձեզ ի Տէր Ակիւղասը եւ Պրիսկիղան իրենց տան մէջ եղող եկեղեցիով հանդերձ։ 20Ձեզ ողջունում են բոլոր եղբայրները։ Ողջո՛յն տուէք միմեանց սուրբ համբոյրով։ 21Այս ողջոյնի գիրը իմ ձեռքինն է՝ Պօղոսինը։ 22Եթէ մէկը չի սիրում Տէր Յիսուսին, նզովեալ թող լինի. Մարան աթա։ 23Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ 24Եւ իմ սէրը ձեզ ամենքիդ հետ ի Քրիստոս Յիսուս։ Ամէն։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․