28 Նոյեմբեր, Եշ
2 Երբ արդարները գովասանքի են արժանանում, ուրախանում են ժողովուրդները. արդարները հեծում են ամբարիշտների իշխանութեան տակ: 3 Իմաստութիւն սիրողը ուրախացնում է իր հօրը, մինչդեռ բոզարածը վատնում է նրա հարստութիւնը: 4 Արդար թագաւորը բարձրացնում է իր երկիրը, իսկ անօրէնը կործանում է այն: 5 Ով կռիւ է փնտրում բարեկամի դէմ, նա թակարդ է լարում իր ոտքերի համար: 6 Մեղաւոր մարդու համար խիստ որոգայթ կլարուի, բայց արդարը պիտի լինի ուրախութեան եւ խնդութեան մէջ: 7 Արդարը գիտէ տնանկներին իրաւունքով դատել, բայց ամբարիշտը խելամուտ չի լինում այն գիտենալու մէջ, իսկ աղքատն էլ իրաւախոհ միտք չունի: