Գրքեր

Հռոմեացիներ 8:31-10:4

31Իսկ արդ, ի՞նչ ասենք այս մասին։ Եթէ Աստուած մեր կողմն է, ո՞վ կը լինի մեզ հակառակ։ 32Նա, որ իր Որդուն իսկ չխնայեց, այլ մեր բոլորի համար մահուան մատնեց նրան, էլ ինչպէ՞ս մեզ չի շնորհելու ամենայն ինչ նրա հետ մէկտեղ։ 33Ո՞վ է, որ մեղադրելու է Աստծու ընտրեալներին. Աստուած է, որ արդարացնում է։ 34Իսկ արդ, ո՞վ է, որ դատապարտելու է։ Քրիստոս Յիսուս է, որ մեռաւ, մանաւանդ որ յարութիւն էլ առաւ. եւ Աստծու աջում է եւ բարեխօս է մեզ համար։ 35Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց. տառապա՞նքը, թէ՞ անձկութիւնը, թէ՞ հալածանքը, թէ՞ սովը, թէ՞ մերկութիւնը, թէ՞ վտանգները, թէ՞ սուրը,36ինչպէս գրուած էլ է. 37Բայց այս բոլորից է՛լ աւելի յաղթական ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ. 38որովհետեւ վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, 39ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով։ 
9 Ճշմարիտն եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում, - խղճմտանքս է ինձ վկայում Սուրբ Հոգով, 2որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անհատնում ցաւ՝ իմ սրտին, - 3որովհետեւ ես ինքս երդումով փափագում էի նզովուել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար, 4որ իսրայէլացիներն են. նրանցն է որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրէնսդրութիւնը, պաշտամունքը եւ խոստումը. 5նրանցն են նահապետները, նրանցից է նաեւ Քրիստոս՝ ըստ մարմնի. եւ նա՛ է բոլորի վրայ յաւիտեանս օրհնեալ Աստուած։ Ամէն։ 6Կարելի չէ, որ Աստծու խօսքը գետնին մնայ. որովհետեւ ոչ բոլոր նրանք, որ Իսրայէլի ցեղից են, իսրայէլացիներ են։7Ոչ էլ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, որդիներ են. այլ՝ «Իսահակի անունո՛վ քո սերունդը պիտի կոչուի», 8այսինքն թէ՝ մարմնի որդինե՛րը չեն, որ Աստծու որդիներ են, այլ խոստման որդիներն են համարւում որպէս սերունդ. 9քանզի այս է խոստումը, որ ասում է, թէ՝ «Այս ժամանակում պիտի գամ, եւ Սառան որդի պիտի ունենայ»։ 10Եւ ոչ միայն այսչափ. այլ նաեւ Ռեբեկան, որ յղացաւ մեր հայր Իսահակից նոյն անկողնում. 11որովհետեւ, քանի դեռ տղաները չէին ծնուել, եւ քանի դեռ բարի կամ չար բան չէր գործուել (որպէսզի Աստծու ծրագիրը ըստ ընտրութեան հաստատուի 12ոչ թէ գործերից, այլ՝ նրանից, ով կոչեց), - նրան ասուեց, թէ աւագը կրտսերին պիտի ծառայի. 13ինչպէս գրուած էլ է, թէ՝ «Յակոբին սիրեցի եւ Եսաւին ատեցի»։ 14Իսկ արդ, ի՞նչ ասենք. միթէ կա՞յ անարդարութիւն Աստծուց։ Քա՛ւ լիցի. 15որովհետեւ ասում է Մովսէսին. «Պիտի ողորմեմ, ում ողորմելու եմ. եւ պիտի գթամ, ում գթալու եմ»։ 16Ուրեմն դա կախում չունի նրանից, ով կամենում է եւ ոչ էլ նրանից, ով ջանում է, այլ՝ Աստծուց, որ ողորմում է. 17քանզի գրուածքն ասում է Փարաւոնին, թէ՝ «Նրա համար քեզ գրգռեցի, որպէսզի ցոյց տամ իմ զօրութիւնը քեզնով, եւ իմ անունը հռչակուի ամբողջ երկրով մէկ»։ 18Ապա ուրեմն, ողորմում է՝ ում ուզում է, եւ կարծրացնում է սիրտը նրա՝ ում ուզում է։ 19Իսկ արդ, կ՚ասես, թէ՝ էլ ինչո՞ւ է մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակում։ 20Արդ, դու ո՞վ ես, ո՛վ մարդ, որ հակառակում ես Աստծուն. միթէ ստեղծուածը կ՚ասի՞ իր ստեղծողին, թէ՝ ինչո՞ւ այդպէս ստեղծեցիր ինձ. 21բրուտը իշխանութիւն չունի՞ կաւի վրայ նոյն զանգուածից անօթ շինելու, մէկը՝ պատուական, իսկ միւսը՝ հասարակ։ 22Եթէ Աստուած ուզենար բարկութիւնը ցոյց տալ եւ յայտնի դարձնել իր զօրութիւնը, նա, որ համբերեց մեծ համբերատարութեամբ կորստեան համար պատրաստուած բարկութեան առարկայ անօթների հանդէպ, 23որպէսզի յայտնի դարձնի իր փառքի հարստութիւնը ողորմութեան արժանացած անօթների վրայ, որոնց պատրաստեց փառքի համար, 24եւ որոնց՝ մեզ, կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլ նաեւ՝ հեթանոսների... 25Ինչպէս եւ ասում է Օսէի գրքում. 26Եսային աղաղակում է Իսրայէլի մասին, թէ՝ 27Եւ ինչպէս ասում է Եսային. 28Իսկ արդ, ի՞նչ ասենք. այն, որ հեթանոսները, որոնք արդարութեան յետեւից չէին գնում, հասան արդարութեան. այն արդարութեան, որ հաւատից է. 29իսկ Իսրայէլը գնում է օրէնքի արդարութեան յետեւից, բայց այդ օրէնքի արդարութեանը չհասաւ։30Ինչո՞ւ. որովհետեւ ոչ թէ հաւատին հետամուտ էր, այլ՝ օրէնքի գործերին. քանի որ նրանք գայթակղութեան վէմին բախուելով՝ սայթաքեցին։ 31Ինչպէս գրուած էլ է. 
10 Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը եւ աղօթքը առ Աստուած՝ նրանց փրկութեան համար են. 2քանզի վկայում եմ նրանց համար, թէ նախանձախնդրութիւն ունեն Աստծու հանդէպ, բայց՝ անգիտութեամբ.3որովհետեւ նրանք չգիտակցելով Աստծու արդարութիւնը եւ իրենց արդարութիւնը հաստատել ուզելով՝ Աստծու արդարութեանը չհնազանդուեցին։ 4Արարեւ, Քրիստոսն է օրէնքի վախճանը բոլոր հաւատացեալների արդարացման համար։ 

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․