Գրքեր

Հռոմեացիներ 10:5-17

5Մովսէսը գրում է այն արդարութեան մասին, որ օրէնքից է. եթէ մարդը կատարի այն, նրանով կ՚ապրի։ 6Իսկ հաւատից եղող արդարութեան մասին այսպէս է ասում. «Քո սրտում մի՛ ասա՝ ո՞վ է ելնելու երկինք»։ Այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու համար։ 7Կամ՝ «Ո՞վ է իջնելու անդունդ»։ Այսինքն՝ Քրիստոսին վեր հանելու համար մեռելներից։ 8Իսկ ի՞նչ է ասում Գիրքը. «Մօտ է խօսքը քեզ, քո բերանում եւ քո սրտում»։ Այսինքն՝ հաւատի խօսքը, որը քարոզում ենք. 9որովհետեւ, եթէ քո բերանով Յիսուսին Տէր խոստովանես եւ քո սրտում հաւատաս, թէ Աստուած նրան յարութիւն տուեց մեռելներից, կը փրկուես. 10քանի որ արդարանալու համար սրտով էք հաւատում եւ փրկութեան համար խոստովանում բերանով.11քանզի Գիրքն ասում է. «Ամենայն ոք, որ հաւատայ նրան, չի ամաչելու». 12որովհետեւ չկայ խտրութիւն հրեայի եւ հեթանոսի, քանզի նո՛յն Տէրը բոլորինն է, հասնող բոլորին, որոնք կանչում են նրան.13որովհետեւ ամենայն ոք, որ Տիրոջ անունը կանչի, կը փրկուի։ 14Իսկ ինչպէ՞ս կանչեն նրան, ում չհաւատացին. կամ՝ ինչպէ՞ս հաւատան, ում մասին չլսեցին. կամ՝ ինչպէ՞ս լսեն առանց մէկի քարոզելուն. 15կամ՝ ինչպէ՞ս քարոզեն, եթէ չառաքուեցին։ Ինչպէս գրուած էլ է. 16Բայց ոչ բոլորը հնազանդ եղան աւետարանին։ Եսային աղաղակում է. «Տէ՛ր, ո՞վ հաւատաց մեր քարոզութեանը»։ 17Ապա ուրեմն հաւատը լսուածից է, եւ լսուածը՝ Քրիստոսի խօսքից։

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․