19 Մարտ, Գշ, Մեծ պահքի ԼԷ օր

Գրքեր

Աղոթքներ

Սուրբ Գրքով Աստված խոսում է մեզ հետ, հայտնում մեզ Իր սուրբ կամքը, հրավիրում մեզ կատարելու Իր պատվիրանները, մեր փրկությունը որոնելու Իր հետ ճշմարիտ հաղորդակցությամբ: Մեր հաղորդակցությունը լիակատար չի լինի Աստծո հետ, եթե մենք հանապազ չխոսենք Նրա հետ, մեր սիրտը չբանանք Նրա առաջ, մեր աղաչանքը, օրհնությունը, գոհությունը, փառաբանությունը չհայտնենք Նրան, որն է աղոթքը՝ «խոսք ընդ Աստված»:

Աղոթք բառը Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը»:

Աղոթքները լինում են երկու տեսակ՝ առանձնական և ընդհանրական:

Առանձնական աղոթքը կարող է կատարվել ամենուր, ցանկացած պահի, ինչպես ասում է Պողոս առաքյալը. «Միշտ ուրա՛խ եղեք, անդադար աղոթեցե՛ք. ամեն ինչում գոհություն մատուցեք, որովհետև այդ է Աստծո կամքը ձեզ համար ի Քրիստոս Հիսուս» (Ա Թեսաղոնիկեցիներ 5:16): Քրիստոսի այն խոսքը, թե՝ «Միշտ պետք է աղոթել», առանձին կամ անհատական աղոթքի համար է ասված, որի համար ժամանակ կամ տեղ գոյություն չունի:

 

Իսկ ընդհանրական աղոթքը հատուկ սահմանված վայրում է կատարվում, այսինքն՝ եկեղեցում, որը խորհրդանշում է աղոթողների միաբանությունը և միակամությունը: Սուրբ եկեղեցին ընդհանրական աղոթքի վայրն է՝ ըստ հետևյալ խոսքի. «Իմ Տունը աղոթքի Տուն պիտի կոչվի» (Եսայի 56:7): Հատուկ ժամի աղոթքը եկեղեցու ժամերգություններն են կամ «Հասարակաց» աղոթքը, որ և՛ առավոտյան, և՛ երեկոյան քահանաներն ու ժողովուրդը միասին աղոթում են, որովհետև այս աղոթքը պետք է միաբանությամբ լինի, դրա համար էլ հավաքվում են եկեղեցում:

«Հրապարակային կամ հասարակական աղոթքը նման է հասարակական պարտքի վճարմանը, … երբ ամենքս կարգված ժամին գնալով եկեղեցի, միաբան աղոթում ենք» (Սիմեոն Երևանցի):

Ըստ բնույթի աղոթքները լինում են հավատի և փառաբանության, զղջման և ապաշխարության, դավանական, բարեխոսական: Իրենց նշանակությամբ էլ կոչվում են «խնդրվածքներ», «օրհնություններ» և «գոհություններ»: Եկեղեցու հայրերից Սբ. Հակոբ Մծբնեցին հակիրճ տվել է դրանց բնութագրերը. «խնդրվածքներ»-ն այն աղոթքներն են, երբ գործած մեղքերի համար գթություն և ողորմություն են խնդրում Աստծուց, իսկ «օրհնություններ»-ն ու «գոհություններ»-ը նրանք են, երբ խնդությամբ գոհանում են երկնային Հորից և օրհնում Նրան Իր բոլոր գործերի համար:

Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու աղոթքի սրբությունները երեքն են՝ սրտի սրբություն, լեզվի և ձեռքերի, քանզի աղոթքը երեք բանով է կատարվում՝ սրտով, լեզվով և ձեռքերով: Ձեռքերի սրբությունն այն է, որ ասում է Պողոս առաքյալը. «Կամենում եմ, որ մարդիկ աղոթեն բոլոր տեղերում, սուրբ ձեռքեր բարձրացնեն դեպի վեր» (Ա Տիմոթեոս 2:8), այսինքն՝ ձեռքերը մաքուր պահել ագահությունից, զրկանքներից, արյունից և այլն: Իսկ լեզվի սրբությունն՝ ինչպես Տերն աղոթեց. «Հա՛յր, ների՛ր դրանց, քանզի չգիտեն՝ ինչ են անում» (Ղուկաս 23:34), այսինքն՝ պետք է Աստծուն աղոթել՝ զերծ մնալով բարկությունից խոսքերի և գործերի մեջ: Եվ սրտի սրբությունն իր, ընկերների և Աստծո հանդեպ է: Ի՛ր հանդեպ՝ որ մաքուր լինիմեղքերից. և այս դեպքում Աստված կլսի, քանզի մարգարեն ասում է. «Եթե մեղք տեսնեի իմ սրտում, մի՞թե Տերն ինձ կլսեր» (Սաղմոս 65:18): Եվ սրբությունն ընկերոջ հանդեպ՝ որ նենգություն և խեթ չունենա իր ընկերոջ նկատմամբ. այնժամ Աստված կլսի: Իսկ Աստծո հանդեպ՝ որ սրտի զգաստությամբ պետք է այսպես աղոթել իբրև թագավորի, տիրոջ, դատավորի և բարեկամի. այսպես աղոթելու դեպքում Աստված կատարում է ամեն ցանկություն: Որպես թագավորի աղոթում ենք, քանզի հավատում ենք, թե ամենակարող է, ինչ էլ խնդրում ենք Նրանից, կարողանում է տալ: Որպես Տիրոջ՝ «քանի որ ծառայի աչքն իր տիրոջ ձեռքին է» (Սաղմոս 122:2), պետք է սրտով աղոթել: Որպես դատավորի և գործեր քննողի՝ քանզի մենք դատվում ենք Նրա առջև և խնդրում, որ չդատապարտի: Եվ որպես բարեկամի ենք աղոթում, որպեսզի ամեն բան, ինչ խնդրում ենք, կամենա տալ մեզ, ինչպես բարեկամը, որ աղերսագին խնդրեց և ստացավ:

Աղոթքի հիմքը պետք է լինի հավատքը. մարդու ամբողջ էությունը պետք է միանա Աստծո կամքին, որ նրա սրտից ճշմարիտ աղոթք բխի: Աղոթքը լինի փառաբանություն թե՛ խնդրվածք, բարեխոսություն թե՛ գոհաբանություն, միշտ պետք է Աստծո կամքի հետ միացած սրտից բխի, և այն ժամանակ այդ աղոթքը հրաշքներ կգործի, ինչպես ասում է Քրիստոս. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ այս լեռանն ասի՝ ե՛լ և ծովն ընկի՛ր, և իր սրտում չերկմտի, այլ հավատա, թե ինչ որ ասում է, կլինի, ինչ էլ ասի, կկատարվի նրա համար: Ուստի ասում եմ ձեզ. ամեն ինչ, որ աղոթքով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:22-24):

Աղոթողի կատարելատիպը Քրիստոսն է, որ աղոթում էր ամեն գործի սկզբում և վերջում (Ղուկաս 5:15; 6:12), Իր մկրտության ժամանակ աղոթեց և Նրա վրա իջավ Սուրբ Հոգին (Ղուկաս 3:21), աղոթեց և պայծառակերպվեց (Ղուկաս 9:28), ընդ որում, աղոթքը պայծառացնում է ոչ միայն մարդու արտաքինը, այլև ներքինը (Ելք 34:29): Քրիստոս պատվիրեց Իր աշակերտներին արթուն մնալ և աղոթել, որ չընկնեն փորձության մեջ, նրանք ննջեցին ու չաղոթեցին, ուստի և փորձության մեջ ընկան: Նա աղոթեց և խաչի վրա՝ մինչև անգամ Իրեն խաչողների համար: Նրա ճշմարիտ աղոթքից մարդկության համար մեծ օրինակ է «Տերունական աղոթք»-ը՝ «Հայր մեր»-ը: Այս աղոթքը խտացած պարունակում է քրիստոնեության հիմնական սկզբունքները: Այն արտահայտում է ակնածանք, խոնարհություն, հույս, հավատ, սեր, միություն, զղջում: Պատահական չէ, որ «Տերունական աղոթք»-ը հնում անվանվել է «համառոտ Ավետարան»:

Աղոթելիս շրջվում ենք դեմքով դեպի արևելք, որը մեր մեջ արթնացնում է խորը հոգևոր խորհրդածություններ. լույսը տարածվում է արևելքից, արեգակի ծագելը խորհրդանշում է Տեր Հիսուս Քրիստոսին և Նրա լույսը, Եդեմի պարտեզը Աստված տնկեց արևելքում, որտեղ բնակվեցին առաջին մարդիկ, Հիսուս Քրիստոս ծնվեց արևելքում, փրկությունը իրագործվել է արևելքում, Տերն արևելքում խաչվեց և Նրա արյունը հեղվեց, որպեսզի աշխարհի մեղքերին թողություն շնորհվի, արևելքում է սկզբնավորվել քրիստոնեությունը և եկեղեցին, Տիրոջ երկրորդ գալուստը նույնպես արևելքից է լինելու:

«Հարաժամ աղոթքի փութալը տերունական պատվեր է, միշտ և անդադար պետք է աղոթել Նրան: Քանզի, թեպետ այլ առաքինությունների համար չափ և սահման ունենք, այսինքն՝ պահոց պնդությունն ու մարմնի ճնշումը ըստ կարողության են, իսկ ողորմությունը՝ ըստ ունեցվածքի և ժամանակի պատշաճության, սակայն աղոթքի պտուղը Աստված պահանջում է ամեն ժամ և ամեն տարիքում ու դիպվածում» (Խոսրով Անձևացի):

 

Կազմեց Կարինե Սուգիկյանը

Աղոթենք ըստ պատվախնդրության
- Հա՛յր, Դուք այնքա՜ն եք հոգնում, ինչպե՞ս եք կարողանում աղոթել: - Ինձ համար աղոթքը հանգիստ է: Գիտեմ, որ մարդն իսկապես հանգստանում է միայն աղոթքի մեջ: Երբ աղոթքը սրտից է բխում՝ ցրում է և՛ հոգնածությունը, և՛ քունը, և՛ քաղցը, որովհետև հոգին այնպես է ջերմանում, որ արդեն ոչ քնել ես ուզում, ոչ՝ ուտել: Գերբնական վիճակում ես գտնվում և այլ կերպ սնվում. հոգևորն է քեզ կերակրում: - Հա՛յր, աղոթքի հանդեպ սեր չեմ զգում: - Սիրտդ դեռևս չի ջերմացել, աղոթքը հոգուցդ .....
Հոգուն տանք այն սնունդը, որը նրան դուր է գալիս
- Երբ հոգևորով զբաղվելու տրամադրություն չունեմ, ի՞նչ անեմ, Հա՛յր, ինչպե՞ս սկսեմ: - Հոգևորից արա այն, ինչը քեզ դուր է գալիս, իսկ հետո մնացածի համար էլ ախորժակդ կբացվի: Հոգևոր կերակրատեսակները դիր առջևդ ու նայիր, թե ինչն է ախորժակդ գրգռում: Ուզում ես մի քիչ կարդա՞լ: Մի տերողորմյայով աղոթե՞լ: Կանո՞նը, սաղմոսարա՞նը կարդալ կամ երկրպագությո՞ւն անել: Իսկ եթե ոչնչի ցանկություն չկա, այնժամ… ճիպոտ է պետք: - Հա՛յր, իսկ կարելի՞ է ձեռագործից սկսել: - .....
Պետք է սկսելու ցանկություն ունենալ
- Հա՛յր, անփութությունն ինձ որտեղի՞ց: - Անփութությո՞ւնը: Նրանից, որ մեջդ… մեղր* չկա: Երևում է՝ չգիտես, թե հոգևոր քաղցրությունն ինչ է: - Իսկ անփութության շրջանից հետո անհրաժեշտ է աստիճանաբա՞ր հունի մեջ մտնել: Առաջին օրը մեկ անգամ տերողորմյայով աղոթել, երկրորդ օրը՝ երկու և այդպես շարունա՞կ: - Անհրաժեշտ է սկսելու ցանկություն ունենալ, քեզ հարկադրել՝ սկիզբը դնելու: Նույնիսկ երբ մարդը հոգնել է, եթե իրեն մի փոքր հարկադրում է, ապա հոգնածությունն .....
Պարանը չկտրել
- Հա՛յր, այդքան մարդկանց հետ շփվելուց հետո, երեկոյան շատ հոգնած եք երևում, իսկ առավոտյան Ձեր դեմքին հոգնածության հետք անգամ չի լինում: Այդ ինչպե՞ս եք անում: - Հը՜մ, պարանը չեմ կտրում*: - Երբեմն, երբ հնազանդությունը կատարելու պատճառով երեկոյան ժամերգությանը չեմ մասնակցում և սարսափելի հոգնածություն եմ զգում, ասում եմ. «Պառկեմ և պառկած աղոթեմ»,- բայց, վերջ ի վերջո, քունս տանում է և կարգը չեմ կարողանում կատարել: - Ո՛չ, թանկագի՛նս, նույնիսկ, .....
Անփութությունը մարդուն անպիտան է դարձնում
- Հա՛յր, ի՞նչ տարբերություն կա անփութության ու ծուլության միջև: - Անփութությունը հոգևոր ծուլությունն է, իսկ ուղղակի ծուլությունը և՛ հոգուն է վերաբերում, և՛ մարմնին: Բայց ավելի լավ է, որ ո՛չ մեկը լինի, ո՛չ՝ մյուսը: Երբեմն անփութությունն ու ծուլությունն այնպիսի հոգիներ են ախտահարում, որոնք հոգևոր կյանքի նախադրյալներ ունեն, զգայուն ու պատվախնդիր հոգիներ են: Գայթակղությունն անտարբեր մարդու մեջ այդքան չարիք չի գործում: Բայց եթե զգայուն մարդը .....
Աղոթքը «դատ է դատաստանից առաջ»
- Հա՛յր, սուրբ Հովհաննես Սանդուղքն ասում է, որ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»: - Այդպես էլ կա: Երբ մարդը ճիշտ է աղոթում, այնժամ աղոթքը «դատ է դատաստանից առաջ»: Հոգևորապես առողջ մարդըը, եթե աղոթքը սկսելիս զգա, որ սիրտը քարացել է, կսկսի դրա պատճառը փնտրել, որպեսզի վերացնի: «Ինչո՞ւ եմ ինձ այսպես զգում,- կհարցնի իրեն:- Միգուցե դատե՞լ եմ ինչ-որ մեկին կամ ընդունել՝ դատելու միտքը և չեմ էլ նկատել: Միգուցե հպարտության մի՞տք է եկել կամ ինչ-որ .....
Խոնարհ խոստովանություն Քրիստոսին
- Հա՛յր, աղոթքին ինչպե՞ս պետք է պատրաստվել: - Այնպես, ինչպես Սուրբ Հաղորդությանն ենք պատրաստվում: Այնտեղ աստվածային հաղորդակցում է, այստեղ՝ աստվածային շփում: Երբ Հաղորդություն ենք ստանում՝ Քրիստոսին ենք ընդունում մեր մեջ, գալիս է աստվածային շնորհը: Աղոթքի մեջ մշտապես շփվում ենք Քրիստոսի հետ և այլ կերպ ենք շնորհն ընդունում: Մի՞թե դա քիչ է: Հաղորդության ժամանակ հաղորդակից ենք լինում Քրիստոսի Մարմնին ու Արյանը, աղոթքի ժամանակ շփվում ենք .....
Աղոթքի մեջ պետք է հաստատակամ ու համբերող լինել
- Հա՛յր, երբեմն, երբ ինչ-որ բան եմ խնդրում Աստծուց ու չեմ ստանում, հարց եմ տալիս ինձ. «Արդյո՞ք Աստված լսում է իմ աղոթքը»: - «Արդյոք»-ը նշանակում է, որ կասկածում ես Աստծու սիրուն և այդպիսով ինքդ էլ չեղարկում ես խնդրանքդ այն ներկայացնելու պահին, ինչն էլ նշանակում է, որ կորցնում ես արտահերթ սպասարկման իրավունքը: - Հա՛յր, երբ որևէ բան եմ խնդրում Աստծուց և միանգամից չեմ ստանում, արդյո՞ք պետք է համառորեն պնդեմ: - Այո՛, պետք է: Տե՛ս, երբ .....
Աստված հպարտի աղոթքը չի լսում
- Հա՛յր, միտքը ինձ հուշում է, որ իմ մի տգեղ արարքից հետո աղոթքս հաճո չէ Աստծուն: - Եթե այդ միտքն առաջ է գալիս իրական խոնարհությունից և ասում ես. «Ես բարկացնում եմ Աստծուն իմ տգեղ վարմունքով», ապա աստվածային մխիթարություն ես զգում: Իսկ եթե եսասիրության պատճառով ես տրտմում ու ասում. «Ինչպե՞ս կարող էի դրան հասնել»,- ապա մխիթարություն չես ստանում, որովհետև «Տերը հակառակ է ամբարտավաններին»(1): Աստված հպարտի աղոթքը չի լսում, որովհետև .....
Շահադիտությունը խոչընդոտում է Աստծու հետ հաղորդակցվելուն
- Հա՛յր, ասացիք, որ մարտկոցս պետք է հոգևոր բովանդակությամբ լիցքավորեմ: Իսկ ինչպե՞ս դա անեմ: - Ջանա հոգևոր վեհանձնություն, նախանձախնդրություն ձեռք բերել, որպեսզի շահադիտությունն անհետանա: Այն խոչընդոտում է աղոթքին, որովհետև մարդուն բաժանում է Աստծուց, անթափանցելի պատ է դնում նրանց միջև: Գիտե՞ս, թե ինչ է նշանակում անթափանցելի պատ: Ասես Աստված քեզ ասում է. «Զավա՛կս, ես քեզ չեմ հասկանում»: - Հա՛յր, իսկ վանականը կարո՞ղ է հետևողական լինել .....
Կրքերը խափանումներ են Աստծու հետ հաղորդակցության մեջ
- Հա՛յր, եթե ես կրքեր ունեմ, ապա սիրտս կարո՞ղ է աղոթքի մեջ վարժվել: - Սիրտդ ինչպե՞ս պիտի աղոթքի մեջ վարժվի, եթե կրքեր ունես: Հապա վերցրու ժանգոտած լարն ու միացրու հեռախոսին: Կկարողանա՞ս դրանով խոսել: Կապն անընդհատ կընդհատվի, և միայն աղմուկ կլսես խոսափողի մեջ: Այդպես էլ մարդն է. եթե ներքուստ ժանգոտած է, կրքերով լի, ապա նրա հոգևոր կյանքում կարճ միացումներ են լինում՝ իր իսկ մեղքով: Պետք է հեռու մնալ հպարտությունից, եսասիրությունից, ինքնակամությունից, .....
«Ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն Իմ անունով, այնտեղ եմ Ես, նրանց մեջ»
Առանձնական աղոթքը՝ սենյակում, փակ դռնով և ծածուկ կատարվող (Մատթ. 6:6), գուցե աղոթքի տեսակներից ամենատարածվածն է, բայց հարկ է հիշել, որ մարդը անհատ լինելուց բացի նաև հասարակության անդամ է: Մարդը՝ որպես այդպիսին, ինչպես իր մասնակցությունն է ունենում ընտանեկան, հասարակական և պետական կյանքին, այնպես էլ՝ որպես եկեղեցու անդամ, պետք է մասնակից լինի նաև եկեղեցական կյանքին, եկեղեցում կատարվող ընդհանրական աղոթքին: Եթե ընտանեկան, հասարակական և պետական .....
Աղոթքի մոբիլիզացիա
- Պատերազմ կլինի՞, հա՛յր: - Դուք աղոթո՞ւմ եք: Ես գարնանից աշուն աղոթքի մոբիլիզացիա եմ անցկացնում անաղմուկ, աղոթում եմ, որպեսզի Աստված ողորմի մեզ, և խուսափենք պատերազմից ու մոբիլիզացիայից: Մի այսպիսի ծանուցում ստացա. «Թախանձագին աղոթե՛ք, որպեսզի թուրքերին խանգարեն, որովհետև կիրակի օրը՝ հոկտեմբերի 16-ին, նրանք պատրաստվում են հարձակում գործել»(1): Փա՜ռք Աստծու, Աստվածածինն առայժմ պահպանում է մեզ, հուսանք, որ հետագայում էլ կպահպանի: - .....
Աղոթքը պաշտպանություն է
- Հա՛յր, ի՞նչ անել աղոթքի անհրաժեշտություն զգալու համար: - Պետք էր պատերազմում եղած լինեիք, որպեսզի հասկանայինք միմյանց: Պատերազմի ժամանակ ռազմաճակատում, երբ կենտրոնի հետ մշտական կապի մեջ էինք, մեզ ավելի անվտանգ էինք զգում: Երբ երկու ժամը մեկ էինք կապի դուրս գալիս, մեզ ապահով էինք զգում: Եթե օրը ընդամենը երկու անգամ էինք կապ հաստատում՝ առավոտյան և երեկոյան, ապա մեզ լքված էինք զգում: Նույնն աղոթքի պարագայում է: Որքան շատ է մարդն աղոթում, .....
Աղոթքի կարիք զգանք
- Հա՛յր, ես ամուր հավատ չունեմ և ինձ տկար եմ զգում: - Գիտե՞ս ինչ արա: Փարվի՛ր Աստծուն ինչպես երեխան է հոր վզին փաթաթվում, գրկի՛ր Նրան և բաց մի՛ թող, որպեսզի Նա չկարողանա քեզ Իրենից հեռացնել: Այնժամ հուսալիություն և զորություն կզգաս: - Ես Աստծուն ապավինելու կարիքը զգում եմ, հա՛յր, սակայն դժվարանում եմ անել: - Ձեռքերդ վե՛ր պարզիր, այդպիսով դրանք աստիճանաբար կաճեն և կբռնվես Աստծուց: - Երբ քիչ ժամանակ ունեմ և շտապողաբար եմ աղոթում, արդյո՞ք .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․