Գրքեր
Աղոթքը դառնում է սրտաբուխ, երբ միտքն իջնում է սիրտ
26/06/2021
- Հա՛յր, միտքն ինչպե՞ս է իջնում սիրտ: - Երբ սիրտը ցավում է, միտքն իջնում է այնտեղ: Ինչպե՞ս է ցավում սիրտը: Երբ ես խորհում եմ Աստծու բարի գործերի և սեփական ապերախտության մասին, սիրտս խոցվում է, ցավում, և միտքս ուղղվում է այնտեղ: - Երբ գլուխս ցավում է, հա՛յր, չեմ կարողանում աղոթել: - Եթե ոտքդ ցավում է և այդ պահին դանակով ձեռքդ կտրես, ապա կմոռանաս ոտքի ցավի մասին և ձեռքի մասին կմտածես: Այդպես էլ, երբ գլուխդ է ցավում և չես կարողանում աղոթել, նախ .....
Ներքին ու արտաքին գեղեցկություն և հաճույք
25/06/2021
Մեր Եկեղեցու սրբուհիներից է Հռիփսիմեն, ով հայտնի էր իր հիացնող գեղեցկությամբ: Նա վանական կյանքով էր ապրում և Հռոմեական կայսրության ամենագեղեցիկ կինն էր: Իմանալով, որ Դիոկղետիանոս կայսրը, իր գեղեցկության մասին տեղյակ դառնալով ցանկանում է իր հետ ամուսնանալ, Հռիփսիմեն իր ընկերուհիների հետ, որոնց գլխավորն էր Գայանե մայրապետը, փախավ Հայաստան: Դիոկղետիանոսը նամակ գրեց հայոց Տրդատ արքային` խնդրելով, որ գտնի Հռիփսիմեին և ետ ուղարկի Հռոմ: Բայց .....
Աստծու գոյությունը, մաս 2-րդ
24/06/2021
Մենք մեկ անգամ արդեն ասացինք, որ հունավոր արարածները չեն կարող հավիտենական անհունության մեջ անհունապես ծննդագործել, դա հակասություն է առաջ բերում: Այժմ փորձենք մեկ ուրիշ ձևով բացատրել այս ճշմարտությունը: 1. Արդարև բնության մեջ իրը (նյութը) մշտապես փոխակերպվում է՝ առանց ոչնչանալու: Սակայն դրանից չի հետևում, որ նյութը հավիտենական, ուստի և անսկիզբ է: Որևէ թիվ, անսահման մեծ մեկ այլ թվով բազմապատկելով, մի շատ ավելի մեծ թվի կվերածվի ու կաճի, .....
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ
23/06/2021
Հայաստանում 2021 թ․ հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ։ «Աստծո ողորմածությամբ խորհրդարանական ընտրությունները, հակառակ նախընտրական լարվածությանը, սուր հակադրությունների և արձանագրված որոշ խախտումների, ունեցան համեմատաբար խաղաղ ընթացք և անցան առանց լուրջ միջադեպերի։ Եկեղեցու համար չափազանց կարևոր է, որ երկրի ղեկավարումն ստանձնող քաղաքական .....
Աստծու ներկայության զգացումը
22/06/2021
- Հա՛յր, չեմ կարողանում աղոթել, երբ մտային աշխատանքով եմ զբաղված: - Եթե աշխատանքի ընթացքում միտքդ Աստծու մեջ է գտնվում, ապա դա հենց աղոթք է: Քանի որ եթե աղոթում ես, սակայն միտքդ Աստծու մեջ չէ, ապա ի՞նչ օգուտ: Եթե անգամ մարդ հոգնում է աղոթելուց, բայց սկսում է մտածել Քրիստոսի, Աստվածամոր մասին, ապա դա նույնպես աղոթք է: - Իսկ մարդ կարո՞ղ է առանց աղոթելու պահպանել Աստծու մասին հիշողությունը: - Եթե մտքում ասում է. «Ինչքա՜ն հեռու եմ Աստծուց: Ի՞նչ .....
Ա Պետրոս 3:22
21/06/2021
22. Որ է՛ ընդ աջմէ Աստուծոյ երթեա՛լ յերկինս, ՚ի հնազանդել նմա հրեշտակաց և իշխանութեանց և զօրութեանց։ Գնացած լինելով երկինք՝ Նա Աստծու աջ կողմում է: Եվ Նրան հնազանդվում են հրեշտակները, իշխանություններն ու զորությունները: Երանելի Պետրոսն, ըստ իր իմաստության և մանավանդ աստվածատուր շնորհների, որոնք ստացել էր Հոգու փչումով, ջանում ու փորձում է ամեն կերպ փառաբանել Քրիստոսի մարդեղությունը։ Ո՛չ որպեսզի ավելացնի Նրա փառքը, այլ որպեսզի մարդկանց .....
Եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար
20/06/2021
Իսկ եթե Քրիստոս ձեր մեջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, և հոգին կենդանի է արդարության համար (Հռոմ. 8:10): Քրիստոսանվեր սիրելի՛ հավատացյալներ, Աֆրիկյան ցեղախմբերից մեկի սովորության մասին մի գրառման հանդիպեցի վերջերս, որ մտածելու տեղիք տվեց: Ասում են, որ ըստ տվյալ ցեղախմբի սովորության, եթե նրանցից մեկը որևէ վատ արարք է գործում, ապա մյուսները հավաքվում են և մի քանի օր նրան հիշեցնում իր իսկ գործած լավ արարքները՝ համոզելով, որ իրականում ինքը .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
19/06/2021
Սիրելի ժողովուրդ, Մեր հայրենիքի համար վճռական օրվա շեմին ենք: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցությամբ որոշելու ենք մեր երկրի գալիքի կերտման ուղին: Մենք ամենքս ուզում ենք ապրել խաղաղ ու անվտանգ, կայուն զարգացող երկրում, հեռու ցնցումներից ու պառակտումներից և կառուցել մեր արժանապատիվ ու բարօր կյանքը ազգաշահ ու հայրենաշեն ձեռքբերումների վրա։ Այսօր՝ մեզ պատուհասած ծանր կորուստների պայմաններում, առավել քան երբևէ, մենք .....
Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոն
19/06/2021
Իրաւունք Աստուծոյ ի վերայ սրբոց իւրոց և այցելութիւն ի վերայ ընտրելոց նորա։ Աստծո արդարությունը Իր սրբերի վրա է, և Նրա ձեռքն անպակաս է Իր ընտրյալների վրայից (Իմաստություն Սողոմոնի 4։15)։ Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնն է։ Կյանքում ծնունդը, վերածնունդը, գտնվելն ու փրկվելը, հարությունը ուրախություն ու ցնծություն են պարգևում մարդկանց և վերածվում տոնի։ Այդպիսի .....
Ուխտի Սուրբ Պատարագ՝ հանուն Հայոց երկրի ու պետականության անսասանության
19/06/2021
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր հավատքի հայր և Հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Հայ եկեղեցու պատկառելի հայրապետն իր կենդանության օրոք Հայաստան աշխարհի Լուսատու և Լուսավորիչ հանդիսանալուց բացի, իր մահվամբ բնակակից է երկրի վրա՝ իր խնկելի նշխարներով, երկնքի մեջ՝ իր լուսեղեն հոգով, և հայի սրտի մեջ՝ իր անջնջելի հիշատակով: Սուրբ մասունքներով հայտնի Զորավոր Ս. Աստվածածին .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․