Գրքեր
Մի մոռացիր նայել դեպի Երկինք
29/07/2023
Ամեն անգամ մարդն իր հայացքն ուղղում է դեպի Երկինք, երբ փնտրում է իր Արարչին և ամեն անգամ իջեցնում է հայացքը դեպի երկիր, երբ հիշում է իր մեղքերը: Իր մեղքերի և տկարությունների պատճառով մարդ արարածը միշտ ներքևում է, իսկ Ամենակալը՝ բարձրության մեջ՝ Իր սրբությանը և վեհությանը համապատասխան: Ամենողորմածը մեծ ուրախությամբ գալիս է դեպի մարդը՝ դեպի երկիր, երբ տեսնում է նրան ողջ սրտով դեպի Իրեն դառնալիս: Երկինքը շատ հեռու է նրանից, ով հոգով և սրտով .....
«Էլ ի՞նչ պիտի անեի Իմ այգու համար, որ չարեցի»
28/07/2023
««Ի՜նչ գեղեցիկ է տեսնել ավետիս բերողներին, որոնք գալիս են խաղաղության լուրը տալու և գալիք բարությունն ավետելու» (Եսայի 52:7), բայց բոլորը չընդունեցին այդ ավետիսը: Արդարև, Եսայի մարգարեն գոչում է. «Տե՛ր, ո՞վ հավատաց մեր տված լուրին»: Նշանակում է, ուրեմն, որ հավատը ծնունդ է առնում քարոզչությունը լսելիս, իսկ քարոզչությունը հավատ է արթնացնում, երբ Քրիստոսի խոսքերն են քարոզվում» (Հռոմ. 10:15-18): Մեր Փրկչի բերած փրկության ավետիսին նախ .....
Ինչ ձեռքբերումներ ունեն մարդիկ այսօր
27/07/2023
Կրթվածությունը լավ բան է, բայց անհրաժեշտ է հոգին էլ «կրթել», որպեսզի այն օգուտ բերի: Այլապես կրթվածությունն աղետով կավարտվի: «Չարիքը,- ասել է սուրբ Կոսմա Էթոլոսացին,- կրթված մարդկանցից է գալու»*: Թեև գիտությունը բավականին առաջընթաց է ապրել ու այդքան հաջողությունների հասել, մարդիկ, փորձելով աշխարհին օգնել, իրենք էլ չհասկանալով՝ կործանում են այն: Աստված մարդուն թույլ է տվել ամեն ինչ ըստ իր գիտակցության անել, բայց Աստծուն չլսելով՝ .....
Եհովայի վկաների սխալները
26/07/2023
Մաս Ա Զարմանալի է, որ Եհովայի վկաները փորձում են իրենց ուսուցումները մարդկանց ներկայացնել որպես աշխարհի միակ ճշմարիտ կրոն: Մինչդեռ եթե այդ  ուսուցումները քննենք Աստվածաշնչի լույսի ներքո, պիտի հիասթափվենք՝ տեսնելով դրանց մոլորությունը ճշմարտությունից և հակասումը աստվածաշնչական պատվիրաններին:  Եհովայի վկաների դավանանքը ներքնապես հետապնդում է կործանարար  նպատակներ՝ 1. բաժանել հային իր 2000 տարվա պատմություն ունեցող հոգևոր .....
Անշահախնդրություն և նրբազգացություն
25/07/2023
Աղոթել կարելի է միայն Աստծու շնորհի օգնությամբ։ Ոչ մի աղոթք չի կարող արվել առանց աստվածային շնորհի։ Վերհիշեք Սիրաքի իմաստությունը․ «Թող իմաստությամբ ասվի օրհնությունը, և Տերը հաջողություն կտա նրան» (15։10): Այսինքն՝ միայն նա, ով ունի աստվածային իմաստությունը, կարող է փառաբանել Աստծունայնպես, ինչպես հարկն է։ Եվ միայն Տերն է տալիս դրա համար անհրաժեշտ շնորհը։ Երբ գալիս է շնորհը, երբ գալիս է սերը, այդժամ արտաբերում ես Քրիստոսի անունը, .....
«Երանի կյանքի ծովի այն լողորդին, որ հաճախ նայում է դեպի երկինք»
24/07/2023
Արարչության պսակի՝ մարդու համար հավատը բնական վիճակ է: Հավատը հոգու համար նույնն է, ինչ շնչառությունը մարմնի համար: Եթե ​​կյանքը ծով է՝ խռովված փոթորիկներից, ապա հավատն այն հուսալի և ամուր նավն է, որ փոթորիկներից չվախենալով՝ մարդկանցից յուրաքանչյուրին առաջնորդում է դեպի հավիտենական կյանքի հանգիստ ափերը: «Երանի կյանքի ծովի այն լողորդին, որ հաճախ նայում է դեպի երկինք: Կենդանի հավատը բացում է հոգու աչքերը, և մարդը սկսում է տեսնել հոգևոր .....
Հանդիպում Աստծու հետ
22/07/2023
Տարբեր հարթակներում հաճախ է քննարկվում կրոնի դերի և նշանակության մասին հարցը: Կարծիքները տարբեր են, երբեմն՝ իրարարամերժ, երբեմն՝ համահունչ միմյանց: Մարդկության սկզբնավորումից ի վեր հասարակությունները, պատմության էջերը շրջելով, մշտապես դավանել են այս կամ այն կրոնը, որովհետև զգացել են, որ կարիք ունեն փոխհաղորդակցության հոգեղեն իրականության հետ: Այդ զգացումը ձեռքբերովի կամ արհեստական չէ, այլ բնական է, բխում է անհատի ներսից, կրոնական .....
«Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց»
21/07/2023
Աստվածային նախախնամությանը հուսացող անձը քաջ է, և վախը խորթ է նրա համար, քանի որ նա այն խոր հավատն ունի, որ ինքը մենակ չէ, այլ գտնվում է Աստծու հովանու և ողորմության ներքո: Քաջ է նա, ով ամեն օր ջանում է ընթանալ քրիստոնեական սխրանքների նեղ ճանապարհով: «Քաջ է նա, ով կարողանում է իշխել հինգ զգայարանների վրա՝ թույլ չտալով, որ վնասեն իր ներքին մարդուն»,- ասել է աբբա Եվագրիոսը: «Քաջությունը մերձավորին նվաճելու  և հաղթահարելու մեջ չէ, ինչը .....
Հիվանդություններն օգնում են մարդկանց
20/07/2023
- Հա՛յր, ի՞նչ է նշանակում «քեզ բարի դրախտ» արտահայտությունը: - Քեզ բարի ճանապարհ դեպի դրախտ: - Իսկ միգուցե՞ այդ արտահայտությունը նշանակում է. «Մաղթում եմ, որպեսզի բարի դրախտում հայտնվես»: - Դու երբևէ լսե՞լ ես, որ ինչ-որ մեկը ոչ բարի դրախտի մասին խոսի: Սակայն ինչ էլ որ պատահի, քաղցր դրախտ հասնելու համար մարդ այս կյանքում պետք է շատ դառնություն ճաշակի: Այսպես նա իր անցած փորձությունների «ելքի թույլտվությունը» կունենա .....
Անցորդի վրա հարձակված խուլիգանը
19/07/2023
- Պատկերացրու,- մի օր ասաց հայր Պորֆիրիոսը,- որ հանգիստ քայլում ես փողոցում, և մի ուրիշ մարդ էլ է հանգիստ գնում իր գործերով։ Մեկ էլ հանկարծ դանակը ձեռքին մի խուլիգան է դուրս թռչում նրբանցքից, հարձակվում այդ մարդու վրա, սկսում ծեծել նրան, մազերից քաշել ու, վերջապես, թողնում է նրան մայթին ընկած՝ արնաքամ լինելու։ Այդ տեսարանից կզայրանա՞ս այդ վիրավոր մարդու վրա, թե՞ կխղճաս նրան։ Հայր Պորֆիրիոսի հարցն ինձ փակուղի մտցրեց, և ես էլ իմ հերթին հարցրի .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․