Գրքեր
Սատանայի հնարքները
12/07/2023
Երբ կարդում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Հրաժարիմք» աղոթքը.  «Հրաժարիմք ի Սատանայէ եւ յամենայն խաբէութենէ նորա, ի պատրանաց նորա, ի խորհրդոց նորա, ի գնացից նորա, ի չար կամաց նորա, ի չար Հրեշտակաց նորա, ի չար պաշտօնէից նորա, ի չար կամարարաց նորա, եւ յամենայն չար զօրութենէ նորա հրաժարելով հրաժարիմք», այնտեղ տեսնում ենք սատանայի հատկություններից մի քանիսը, օրինակ՝ խաբեությունը, չար խորհուրդները, չար կամքը, չար զորությունը .....
Ոչ ոք չի կարող աղոթել սովորեցնել
11/07/2023
Աղոթեք Աստծուն վեր կարկառած ձեռքերով։ Դա սրբերի գաղտնիքն է։ Աստվածային շնորհն այցելում էր նրանց, հենց որ վեր էին տարածում իրենց ձեռքերը։ Եկեղեցու հայրերն ամենագործուն աղոթքը համարում էին Հիսուսի աղոթքը՝ Տե՛ր Հիսուս Քրիստոս, ողորմի՜ր ինձ։ Հոգևոր կյանքի բանալին աղոթքն է։ Ոչ ոք չի կարող աղոթել սովորեցնել՝ ո՛չ գրքերը, ո՛չ ծերը, ոչ ոք։ Միակ դաստիարակն աստվածային շնորհն է։ Եթե ես ձեզ պատմեմ, որ մեղրը քաղցր է, ծորուն, այսպիսիսն, այնպիսին, չեք .....
Հոգեկան վշտի արդյունքները
10/07/2023
«Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծությամբ պիտի հնձեն» (Սաղմ. 125.5)։ Տառապանքը կամ վիշտը գոյություն ունի ամենուր. սա ամենքս էլ գիտենք: Այն մեր կամքից անկախ երբեմն գալիս ու ներխուժում է մեր ներաշխարհ, ջլատում է մեր կենդանությունը և սպառում մեզ՝ առանց ուշադրություն դարձնելու մեր գործադրած ջանքերին կամ ունեցած հարստությանը, տգիտությանը կամ իմաստնությանը: Այն այնպես է վրա հասնում, որ մենք անկարող ենք լինում Ֆելիքսի՝ Պողոս առաքյալին .....
Սրտաբուխ աղոթքները մեծ ուժ ունեն
09/07/2023
Արարիչ Աստված արարչագործության պսակին՝ մարդուն, ի թիվս մի շարք շնորհների պարգևել է նաև հաղորդակցության շնորհը։ Մարդը կոչված է նախ՝ իր Արարչի, հետո արդեն՝ իր նմանների հետ հաղորդակցվելու: Երանելի Օգոստինոսն ասել է. «Դու, Աստվա՛ծ, ստեղծեցիր մեզ Քեզ համար, և մեր սիրտը անհանգիստ է, մինչև որ Քո մեջ հանգիստ չգտնի»։ Ամեն անգամ Արարչի հետ հաղորդակցությունը մեծ ուրախություն է պատճառում քրիստոնյային, քանի որ նա հաղորդակից է լինում կյանքի .....
Սխալները սրբագրվում են սիրով
08/07/2023
Աստվածային հարազատ պատկերն իրապես իրենց մեջ կրողներն ու պահպանողներն ընտրել և անցնում են մարդկությանն առաջադրված այն երկու ճանապարհներից մեկով, որը թեև նեղ է և դժվարին, բայց դեպի Կյանք է առաջնորդում: Այդ ուղին նրանք անցնում են վստահորեն՝ առաջնորդ ունենալով Քրիստոսին և Նրա հետևյալ խոսքը՝ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը (Հովհ․ 14:6): Դժվարին այդ ուղին հավատակից ճամփորդների համար շատ ու շատ անգամ հեշտ է անցնելը, երբ այն իրենց ջանքերով .....
Աստվածաշնչի ընթերցանությունն ըստ ճաշոց գրքի սկզբունքների
07/07/2023
Հա­յաս­տան­յայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցում հաս­տատ­ված կար­գով ա­մեն օր ժա­մեր­գություն­նե­րի, տո­նա­կան և կի­րա­կի օ­րե­րին մա­տուց­վող ս. պա­տա­րա­գի ըն­թաց­քում դպի­րը, սար­կա­վա­գը և քա­հա­նան Ս. Գրքից հատ­ված­ներ` ըն­թերց­վածք­ներ են կար­դում: Սուրբգ­րա­յին հատ­ված­ներ ըն­թեր­ցե­լու կար­գը սկզբնա­վոր­վել է Իս­րա­յե­լում հնա­գույն .....
Ննջեցյալները մեր աղոթքի կարիքն ունեն
06/07/2023
Երբ մահանում է մարդը, շատ կարևոր է, որ նրա հարազատները հարկ եղածի հետ միասին չմոռանան նաև ամենակարևորը: Իսկ ո՞րն է այդ կարևորը, ի՞նչ պետք է անեն նրանք մահացածին օգնելու համար: Ըստ եկեղեցու ուղղափառ և բազմադարյան վարդապետության՝ անհրաժեշտ օգնությունը մահացածի համար, նրա համար աղոթելն է: Եվ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ անգամ, հինգ տաղավար տոների հաջորդ օրը՝ մեռելոցին, հիշեցնում է յուրաքանչյուրին, թե որքան կարևոր .....
«Մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլև գործով արտահայտված ճշմարիտ սեր»
05/07/2023
Մի անգամ մի օրենսգետ մոտեցավ Հիսուսին և փորձելու համար հարցրեց. «Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը» (Մատթ. 22:35-36): Օրենսգետները կամ դպիրները Հին Կտակարանի օրենքի ուսուցիչներ էին, որ խեղաթյուրել էին աստվածային ճշմարիտ վարդապետությունը, խճողել այն իրենց իսկ հորինվածքներով: Այս ձևով նրանք ուսուցանում էին օրենքները, բայց իրենք չէին կատարում: Փրկիչը մեկ անգամ չէ, որ հանդիմանել է նրանց. «Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի .....
«Մեռնելով մահվանից առաջ՝ չես մեռնի մահվան ժամին»
04/07/2023
Մի անգամ հայր Պորֆիրիոսին այցելելուց ես շատ դառնացած էի վերջին ժամանակներս պատուհասած փորձությունների շարանի պատճառով, որոնք սպառնում էին կոտրել ինձ։ Այդ անթափանց խավարի մեջ մի միտք շատ մխիթարեց ու սրտապնդեց ինձ, որն էլ հայտնեցի հայր սուրբին հենց որ հայտնվեցի նրա խցում։ - Գիտեմ, հայր,- ասացի նրան,- որ Դուք գիտեք այն փորձությունների մասին, որոնց միջով հերթական անգամ անցնում եմ, թեև դեռևս չեմ պատմել դրանց մասին Ձեզ։ Ուրեմն իմացեք նաև, որ .....
Դրամը քրիստոնյայի կյանքում
03/07/2023
«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ․ 16.9)։ Չնայած որ բարեպաշտության տեսանկյունից սովորական է դարձել այն կանոնը, որը հավատացյալներին պարտադրում է մանավանդ ապաշխարության օրերին ձեռնպահ մնալ մտքի կամ մարմնի այն բոլոր զբաղումներից, որոնք վերաբերում են կյանքի նյութական ըմբռնմանը, այդուհանդերձ Եկեղեցին այդ երկյուղալի ողջախոհության դեմ ոչ անխոհեմ մի «հակադրությամբ» մեր միտքը սևեռում է մի այնպիսի կետի, որը ենթադրում .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․