20 Մայիս, Բշ, Հոգեգալստյան Բ օր: Պահք

Գրքեր
Ննջեցյալները մեր աղոթքի կարիքն ունեն
06/07/2023
Երբ մահանում է մարդը, շատ կարևոր է, որ նրա հարազատները հարկ եղածի հետ միասին չմոռանան նաև ամենակարևորը: Իսկ ո՞րն է այդ կարևորը, ի՞նչ պետք է անեն նրանք մահացածին օգնելու համար: Ըստ եկեղեցու ուղղափառ և բազմադարյան վարդապետության՝ անհրաժեշտ օգնությունը մահացածի համար, նրա համար աղոթելն է: Եվ տարվա մեջ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հինգ անգամ, հինգ տաղավար տոների հաջորդ օրը՝ մեռելոցին, հիշեցնում է յուրաքանչյուրին, թե որքան կարևոր .....
«Մեր սերը թող չլինի միայն խոսքով ու լեզվով, այլև գործով արտահայտված ճշմարիտ սեր»
05/07/2023
Մի անգամ մի օրենսգետ մոտեցավ Հիսուսին և փորձելու համար հարցրեց. «Վարդապե՛տ, Օրենքի մեջ ո՞րն է մեծագույն պատվիրանը» (Մատթ. 22:35-36): Օրենսգետները կամ դպիրները Հին Կտակարանի օրենքի ուսուցիչներ էին, որ խեղաթյուրել էին աստվածային ճշմարիտ վարդապետությունը, խճողել այն իրենց իսկ հորինվածքներով: Այս ձևով նրանք ուսուցանում էին օրենքները, բայց իրենք չէին կատարում: Փրկիչը մեկ անգամ չէ, որ հանդիմանել է նրանց. «Վա՜յ ձեզ, կեղծավորնե՛ր՝ Օրենքի .....
«Մեռնելով մահվանից առաջ՝ չես մեռնի մահվան ժամին»
04/07/2023
Մի անգամ հայր Պորֆիրիոսին այցելելուց ես շատ դառնացած էի վերջին ժամանակներս պատուհասած փորձությունների շարանի պատճառով, որոնք սպառնում էին կոտրել ինձ։ Այդ անթափանց խավարի մեջ մի միտք շատ մխիթարեց ու սրտապնդեց ինձ, որն էլ հայտնեցի հայր սուրբին հենց որ հայտնվեցի նրա խցում։ - Գիտեմ, հայր,- ասացի նրան,- որ Դուք գիտեք այն փորձությունների մասին, որոնց միջով հերթական անգամ անցնում եմ, թեև դեռևս չեմ պատմել դրանց մասին Ձեզ։ Ուրեմն իմացեք նաև, որ .....
Դրամը քրիստոնյայի կյանքում
03/07/2023
«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ․ 16.9)։ Չնայած որ բարեպաշտության տեսանկյունից սովորական է դարձել այն կանոնը, որը հավատացյալներին պարտադրում է մանավանդ ապաշխարության օրերին ձեռնպահ մնալ մտքի կամ մարմնի այն բոլոր զբաղումներից, որոնք վերաբերում են կյանքի նյութական ըմբռնմանը, այդուհանդերձ Եկեղեցին այդ երկյուղալի ողջախոհության դեմ ոչ անխոհեմ մի «հակադրությամբ» մեր միտքը սևեռում է մի այնպիսի կետի, որը ենթադրում .....
Ծննդյան քառասունք
01/07/2023
Սուրբ Գրքում հաճախակի ենք հանդիպում իրադարձությունների, որոնք կապված են քառասուն թվի հետ: Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ: Երբ Մովսեսն իր ժողովրդին հանում էր Եգիպտոսից, Իսրայելի որդիներն անապատում շրջեցին քառասուն տարի մինչև հասան Ավետյաց երկիր՝ Քանան: Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին: Քրիստոս անապատում քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց մինչև Իր գործունեությունն սկսելը: Հարություն առնելուց հետո .....
Մոռացության բարիքները
30/06/2023
Աստված՝ Իր անսահման սիրով և գիտությամբ, մարդուն շնորհեց ուղեղ, որը կատարում է զանազան գործողություններ՝ մտածողություն, վերլուծում, քննարկում, համեմատություն, եզրահանգում, հիշեցում և այլն: Ճիշտ է, որ մարդու ուղեղն ունի տեղեկություններ պահելու հսկա կարողություն, սակայն միաժամանակ ներկա է մոռացությունը: Մոռացություն բառը, ըստ Մալխասեանցի հայերեն բացատրական բառարանի, նշանակում է մոռանալ, հիշողության թուլացման նշան: Այս հոդվածի նպատակն .....
Սուրբ թարգմանիչներ. հայոց բովանդակ աշխարհը լցվեց Տիրոջ գիտությամբ
29/06/2023
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Հոգեգալուստից հետո երեսուներեքերորդ օրը, որ հինգշաբթի է, նշում է «Սրբոց թարգմանչացն մերոց Սահակայ և Մեսրովբայ» տոնը: Այս տոնը ուղեկցվում է ուխտագնացությամբ դեպի Օշական՝ սբ. Մեսրոպի գերեզման: Սբ. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է մոտ 360-ին Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Մանկությունից սովորել է հունարեն, պարսկերեն և ասորերեն: Երիտասարդ տարիքում, իբրև բանիմաց անձնավորություն, ծառայության է անցնում հայոց արքունիքի .....
Այսօր Աստծուն հետին պլան են մղում
28/06/2023
Բարեգութ Աստված Իր առատ ողորմություններն է շնորհում մեզ: Ուստի անշնորհակալ չգտնվենք ու չբարկացնենք Նրան, քանի որ «գալիս է Աստծու բարկությունը անհնազանդ մարդկանց վրա» (Եփես. 5:6): Չլինենք այդպիսին: Մեր դարաշրջանի մարդիկ ո՛չ պատերազմ են տեսել, ո՛չ՝ սով: «Աստծու կարիքն էլ չենք զգում»,- ասում են նրանք: Ամեն ինչ ունեն, ուստի ոչինչ չեն գնահատում: Սակայն եթե դժվարին ժամանակներ, սով կամ նման բաներ լինեն, և նրանք ուտելու ոչինչ չունենան, .....
Պարզություն ու նրբազգացություն
27/06/2023
Հոգևոր կյանքում ճգնեք պարզորեն, փափուկ, առանց ճնշման։ Պարզություն ու նրբազգացություն․ սա հոգևոր կյանքի ամենասուրբ միջոցն է, սակայն անհնար է սովորել դա արտաքնապես, այսինքն՝ մտքով։ Հարկավոր է, որ այն խորհրդավոր կերպով ու աննկատ բացվի, ներթափանցի քո ներսը, այնպես, որ հոգիդ համակվի դրանով Աստծու շնորհի միջոցով։ Բայց հաճախ, երբ մենք ուզում ենք հասնել դրան, այդ մասին իմանում է բանսարկուն ու խոչընդոտներ ստեղծում մեզ համար․․․ Կատարեք Ավետարանի .....
Մարդու սիրտը
26/06/2023
«Որտեղ որ ձեր գանձերն են, այնտեղ էլ և ձեր սրտերը կլինեն» (Մատթ. 6․21)։ «Գանձ» նշանակում է «երջանկություն» կամ էլ մատնացույց է անում մեր սիրո ու բաղձանքի գլխավոր առարկային: Չէ որ մեր սիրտը երջանկություն է փափագում, մեր տենչանքները երջանկության են ձգտում: Երջանկության շուրջն են պտտվում մեր բոլոր մտածումներն ու երազանքները, երջանկությամբ ենք ուրախանում, երջանկության հույսով ենք ցնծում ու երջանկության ակնկալությամբ ենք մխիթարվում: Մեր .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․