Այց Եռաբլուր և հոգեհանգիստ նահատակ քաջորդիների համար
20/12/2020

«Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Դեկտեմբերի 20-ի առավոտյան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության .....
«Բարին ամո՛ւր պահեցեք, հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից»
20/12/2020

«Զամենայն ինչ փորձեցէք. զբարին ընկալարուք: Յամենայն իրաց չարաց ի բաց կացէք»:
«Փորձեցե՛ք ամեն ինչ, բարին ամո՛ւր պահեցեք, հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից» (Ա Թեսաղ. 5:21, 22):
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս.
Տարին մոտենում է իր ավարտին: Այս տարին հայ ժողովրդի համար խիստ դժվար, ծանր ու փորձություններով լի տարի էր, մարդկային կորուստները՝ շատ, որոնց համար սուգը դեռևս չի ավարտվել: Մխիթարության խոսքեր գտնել հայ մարդուն .....
Ս. Գրիգոր Տաթևացուն պատկերող դիմանկարչական արվեստը
19/12/2020

Ս. Գրիգոր Տաթևացուն ներկայացնող պատկերներն օժտված են կերպարը բնորոշող գծերով: Նրա իրական նկարից բացի, հետագա դարերում ստեղծվել են տարբեր պատկերներ՝ Ս. Գրիգոր Տաթևացին իբրև գիտնական, մանկավարժ, փիլիսոփա, երաժիշտ և այլն:
Դիմանկարները սրբապատկերի ժանրին պատկանող ստեղծագործություններ են, որոնք հոգևոր բովանդակություն են կրում: 1449թ. նկարազարդված «Մեկնութիւն Դաւթի սաղմոսների» ձեռագրում (№ 1203) պատկերված է Ս. Գրիգոր Տաթևացու դիմանկարը: .....
Ա Պետրոս 2.1-5
18/12/2020

1. Ի բաց թօթափել այսուհետև զամենայն չարութի՛ւն և զամենայն նենգութիւն, և զկեղծաւորութիւնս, և զնախանձ, և զամենայն չարախօսութիւն:
Դե՛ն նետեք այսուհետև ամեն տեսակ չար մտածում ու նենգություն, կեղծավորություն ու նախանձ և ամեն տեսակ չարախոսություն։
2. Իբրև զարդի՛ ծնեալ մանկունս խօսունս, և անխարդա՛խ կաթինն փափաքիցէք. զի նովա՛ւ աճիցէք ՚ի փրկութիւն։
Որպես հավատի նորածին մանուկներ՝ փափագո՛ղ եղեք Աստծու խոսուն և անխարդախ կաթին, որպեսզի .....
Սեփական արժանիքներ, Տնօրհնեք, Շնորհները` ձրիաբար, Շարժում դեպի Աստված
17/12/2020

Սեփական արժանիքներ
Մենք աղոթելիս դիմում ենք նաև մարտիրոսներին` խնդրելով, որ նրանք ևս` իբրև սրբեր, աղոթեն մեզ համար: Սակայն եթե մենք արժանիքներ չունենք, նույնիսկ մեր հարազատների կամ մերձավորների սրբությունը չի կարող մեզ օգնել: Սրա վերաբերյալ ևս Ոսկեբերանն ասում է. «Եթե նույնիսկ Պողոսը քո հայրը լիներ և եղբայրներդ մարտիրոսներ լինեին, դարձյալ ոչ մի օգուտ չէիր ունենա, եթե սեփական արժանիքներ չունես»:
Տնօրհնեք
Ծննդյան տոնի գեղեցիկ .....
Աղոթք նրանց համար, ովքեր մեր աղոթքներն են խնդրում
16/12/2020

- Հա՛յր, երբ մեզ խնդրում են օրինակ՝ աղոթեցեք զավակիս համար, որը քննություն պիտի հանձնի, կամ՝ աղոթեցեք այսինիչի համար, քանի որ պիտի վիրահատվի, հետագայում պե՞տք է հարցնել, թե ամեն ինչ ինչպես անցավ:
- Ինչո՞ւ հարցնել, որպեսզի ասես. «Փա՜ռք Քեզ, Տե՛ր, որ իմ աղոթքն ազդե՞ց»: Աղոթեցի՞ր: Գործդ արեցի՞ր: Ուրիշ ոչինչ այլևս չի պահանջվում քեզանից:
- Հա՛յր, իսկ Դուք ինչպե՞ս եք աղոթում այն մարդկանց համար, որոնց համար Ձեզ խնդրում են:
- Նախքան վիրահատությունը(1) .....
Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառն այն մասին, որ Աստված չէ չարիքի պատճառը
15/12/2020

Բազում են մեզ ուսուցանվող վարդապետության օրինակները, որոնք Դավթի քահանայական սաղմոսների միջոցով ցույց են տալիս, որ ինքը՝ Դավիթը, զորացած էր Սուրբ Հոգով: Մարգարեն, իր կրքերի մասին մեզ պատմելով և իր առաքինասեր կյանքից օրինակներ բերելով, այդ առակավոր խոսքերի միջոցով մեզ հայտնապես ուսուցանում է համբերություն ունենալ, երբ, օրինակ, ասում է. «Տե՜ր, որքա՜ն շատացան ինձ նեղողները» (Սղմ. Գ 2):
Երբեմն էլ սաղմոսերգուն Աստծու բարերարության հետ .....
«Քո նեղության օրը կանչի՛ր Ինձ, և Ես կփրկեմ քեզ»
14/12/2020

«Առանց հավատի անհնար է Աստծու բարեհաճությունը շահել»,- գրել է Ս. Պողոս առաքյալը (Եբր.11:6): Առաքյալի խոսքով՝ հավատալ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում (Եբր. 11:1): Բոլոր ժամանակներում աստվածահաճո կյանքով ապրող անձինք ամուր հավատ են ունեցել, ինչի շնորհիվ հաղթահարել են բազմաթիվ հոգսեր, դժվարություններ և փորձություններ: Նրանք, Տիրոջ խոսքի համաձայն, ինչ որ հավատով .....
Գայթակղություն
13/12/2020

«Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա» (Ղուկ. 17:1):
Սիրելի՛ բարեպաշտ քույրեր և եղբայրներ,
2019թ.-ի վերջերից աշխարհին պատուհասած կորոնավարակի դեմ արդյունավետ պայքար վարելու համար գիտնականները փորձում էին գտնել «զրոյական պացիենտ»-ին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք, հնարավոր է, առաջինն էին հիվանդացել և տարածել վարակը: Դա գիտնականներին կօգներ որոշել, թե երբ, ինչպես և ինչու է համավարակն սկսվել: Ինչն էլ, իր .....
Ազատում մեղքերից, Ճշմարիտ կյանքի զորությունը, Կենսակերպ
12/12/2020

Ազատում մեղքերից
Շատ մարդիկ այսօր տանջվում, դատապարտվում են իրենց խղճի կողմից երբեմն գործած մեղքերի և հանցանքների համար: Դավիթ թագավորի օրինակը կարող է նրանց ուղղություն ցույց տալ: Դավիթն իր ամբողջ կյանքն ապրել է սրբությամբ և եղել Աստծո արդար: Նա համարվում է նաև Քրիստոսի նախօրինակը` իբրև հաղթող և բարի հովիվ: Քրիստոս ըստ մարմնի սերում է Դավթի սերնդից (Մատթ. 1.1): Սակայն մի ծանր մեղք Դավիթ թագավորին կարող էր զրկել այդ արդարությունից, եթե չլիներ .....
5284528352815280527952785277527652755273