Կանայի հարսանիքը (քարոզ)
20/01/2019

Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ,
Այսօրվա ավետարանական ընթերցվածքը Տեր Հիսուս Քրիստոսի երկրային գործունեության առաջին նշանի կամ հրաշքի մասին է, որ տեղի ունեցավ Գալիլեայի Կանա քաղաքում: Հովհաննես ավետարանիչը պատմում է, որ Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի ձեռամբ մկրտվելուց մի քանի օր անց Տեր Հիսուս Իր առաջին աշակերտների հետ Գալիլեայի Կանա քաղաք գնաց, որտեղ հարսանիք կար: Հավանաբար Սուրբ Մարիամ Աստվածածնի ազգականներից մեկի հարսանիքն էր, քանի .....
«Կանայի հարսանիք»-ի պատկերագրական դրվագը
19/01/2019

Հիսուսի փրկչական գործունեության սկիզբը նշանավորվեց Կանայում տեղի ունեցած հարսանիքի ժամանակ ջուրը գինուն փոխակերպելով: Հիսուս այս առաջին նշանն արեց Գալիլեայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների և հայտնեց Իր փառքը: Անդրադառնալով Հիսուսի այս առաջին հրաշագործությանը՝ Հովհաննես ավետարանիչը գրում է, որ այդ հարսանիքին Հիսուս աշակերտների հետ էր, հրավիրված էր նաև Տիրամայրը: Հարսանիքի ժամանակ, երբ Տիրամայրը մտահոգվում է, որ գինին պակասում .....
Ագահ վանականը
18/01/2019

Պատմում են, որ մեծ մենաստաններից մեկում մի ծայրագույն վարդապետ էր ապրում՝ Պախոմի անունով: Ժողովուրդը նրան սիրում էր բարության համար, իսկ վանական եղբայրները հակակրում էին: «Ագահ վանական» էին անվանում: Եվ իսկապես՝ փարաջաները հասարակներից չէին, մեքենան զիլ էր: Խուցն էլ լի էր ունևոր ծխականների նվիրած բազմաթիվ գրքերով, սրբապատկերներով, զանազան հուշանվերներով և այլ նվերներով:
Վանքի մենակյացները, հատկապես նոր ձեռնադրվածները, հաճախ էին .....
Սրբություն
17/01/2019

Սրբության ձգտում
Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. «Սրբության ձգտումը տեսնում ենք ոչ միայն կենդանի մարդու մեջ, այլև անկենդան աշխարհի տարրերի մեջ: Ծովերն ու գետերը ավելորդ ու աղտեղի իրերը իրենցից հեռացնում են և ալիքներով ափ գցում: Նույնպես և կերակուրները եփվելիս ավելորդը բաժանում են իրենցից: Նաև մեր տներից ավելորդը ավլում ենք, փոշին թափում և անոթները լվանում»: Նույնպես և սրբերի օրինակներով մեր հոգիները պետք է մաքրենք մեղքերից որպեսզի .....
Սաղմոս ՀԹ
16/01/2019

Այսուհետև՝ անցած ժամանակների մասին Ասափի վկայությունը. սաղմոս եթովպացիների մասին: Իսրայելացիների Բաբելոն փոխադրվելը և նրանց աղոթքներն է խորհրդանշում, ինչպես նաև վերադարձը, և Գոգի ու յուրայինների կորուստը, որ Եթովպիայից և Թարոսից էին եկել: Նաև բոլոր արդարների աղոթքն է Քրիստոսի գալստյան համար:
1. Որ հովուեսդ Իսրայէլի՝ նայեա՛ց, որ առաջնորդես որպէս խաշին Յովսեփու:
Դու, որ հովվում ես Իսրայելին՝ ո՛ւշ դարձրու, դու, որ առաջնորդում ես Հովսեփի .....
«Հովհաննես Մկրտչի գլխատումը» պատկերագրումը
15/01/2019

Հովհաննես Մկրտիչը հանդես է եկել Գալիլեայի կառավարիչ Հերովդես Ագրիպիասի անբարո վարքի քննադատությամբ: Վերջինս, ոտնահարելով հրեական օրենքն ու սովորությունները, իր եղբորից՝ Փիլիպպոսից, բռնությամբ խլել էր նրա կնոջը՝ Հերովդիային, և ամուսնացել նրա հետ: Հերովդեսը Հովհաննես Մկրտչին բանտ է նետել, սակայն, վախենալով նրա վայելած մեծ ժողովրդականությունից, չի համարձակվել մահապատժի ենթարկել: Հերովդեսի ծննդյան տոնի առթիվ Հերովդիայի դուստր Սալոմեն .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 7-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԻ ԱՌԻԹՈՎ
14/01/2019

Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Հարգելի նախագահող,
Պատվարժան պատգամավորներ և սիրելի ներկաներ,
Ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ձեզ Ազգային ժողովի 7-րդ գումարման անդրանիկ նիստի առիթով: Արգասաբեր գործունեության մաղթանքով շնորհավորում ենք Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներիդ:
Այսօր դուք՝ իբրև վստահյալ ներկայացուցիչները ժողովրդի, ստանձնում եք ձեր պարտականությունները: Հայաստանի նոր կյանքը կերտելու .....
Անապատում կանչողի ձայնը
14/01/2019

Հավատի մեծ ուսուցիչ Եսայի մարգարեն Սբ. Հովհաննես Մկրտչի ծնունդից դեռևս 700 տարի առաջ նրա մասին մարգարեացել էր. «Անապատում կանչողի ձայնն է. «Պատրաստեցե՛ք Տիրոջ ճանապարհը և հարթեցե՛ք մեր Աստծո շավիղները» (Եսայի 40:3): Երիտասարդ անապատական Հովհաննեսին, երբ հարցրեցին. «Դու ո՞վ ես», նրա խորհրդավոր պատասխանն էր. «Կանչողի ձայնը»: Նա կոչ էր անում մաքրել Եկողի շավիղները: Սուրբ Հովհաննես Մկրտչի ծնունդը արտասովոր եղավ: Նրա ծննդյանը .....
«Զորավոր» երիտասարդաց միության ուրախ Կաղանդչեքը
13/01/2019

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունն արդեն երկրորդ տարին է, որ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հին տոմարով Նոր տարուն իր ամանորյա նվերը՝ ուրախ Կաղանդչեքն է մատուցում համայնքի անդամներին և հոգևոր դասին: Հունվարի 13-ին՝ Քրիստոսի անվանակոչության տոնին նվիրված Ս. Պատարագի ավարտին, երիցատան դահլիճում համայնքը, հոգևոր դասը և հյուրերը վայելեցին երիտասարդների վառ .....
Անվանակոչության տոնի քարոզ
13/01/2019

«Եւ իբրեւ լցան աւուրք ութ թլփատել զնա, եւ կոչեցաւ անուն նորա Յիսուս, որ կոչեցեալ էր ի Հրեշտակէն»: (Ղուկ. Բ 21)
Սիրելի՛ հավատացյալներ,
Ս. Ծննդյան և Աստվածահայտնության պարգևած հոգևոր ուրախությունն ու ցնծությունը շարունակվում է, քանի որ ութ օր առաջ ծնված մանուկը, Ում հովիվները ճանաչեցին որպես Օծյալ Տիրոջ, Ում հրեշտակները փառաբանեցին որպես Փրկչի և Ում մոգերը երկրպագեցին որպես թագավորի, անուն ստացավ:
Այսօր մեր Նորածին Տիրոջ անվանակոչության .....
3972396439673965395539613962137039633956