Աստծու առաջ ընթացողների ուղին
23/11/2022

Հավատը ոչ միայն համոզում է, որ գոյություն ունի Աստված, այլև կենսակերպ է, կյանքի յուրահատուկ որակ: Հնարավոր չէ հավատի կյանքն ապրել իմիջիայլոց, այն ենթադրում է յուրահատուկ ռիթմ. առօրյա հոգսերի ու խնդիրների մեջ անհրաժեշտ է կանգ առնել և լռության ու խաղաղության մեջ հաղորդակցվել Երկնավոր Հոր հետ: Հավատը մի ուղի է, որ առաջնորդում է դեպի Աստված: Քրիստոնեական կրոնի հիմնադրումից ի վեր Քրիստոսի հետևորդներն ընթացել ու ընթանում են Աստծու առաջ՝ ապրելով .....
Ես արժանի եմ դժոխքի, և թե անգամ ինձ ուղարկես դժոխք, միայն թե Քեզ հետ լինեմ
22/11/2022

- Երբ ես ծանր հիվանդ էի ու պատրաստ՝ ննջելու, չէի ուզում մտածել մեղքերիս մասին,- խոստովանում էր հայր Պորֆիրիոսը,- այլ ուզում էի խորհել Տիրոջ՝ իմ Քրիստոսի սիրո մասին, հավիտենական կյանքի մասին։ Չէի ուզում վախենալ։ Ես ուզում էի գնալ Տիրոջ մոտ, մտածել Նրա բարության ու սիրո մասին։
Եվ այժմ, երբ մոտ է կյանքիս ավարտը, անհանգստություն ու վախ չունեմ, բայց մտածում եմ այն մասին, որ երբ կանգնեմ Քրիստոսի առջև Երկրորդ գալուստին, Նա ինձ կասի․ «Բարեկա՛մ, .....
Եզեկիայի հիվանդությունը
21/11/2022

Այն ժամանակ Եզեկիան հիվանդացավ մահացու հիվանդությամբ (Եսայի 38։1)։
Սուրբ Գրքի ամենից խրատական և հուզիչ պատմությունը, որ ծանոթ է շատ բարեպաշտների, Իսրայելի ու Հրեաստանի թագավորների պատմությունն է: Այդ պատմությունն ուսումնասիրողը կտեսնի, թե ճշմարիտ Աստծու պաշտամունքն ուրացող ժողովուրդն ինչպիսի՜ սարսափելի ձևով է ենթարկվում ապականության և քայքայումի, ու թե ինչպես է ամբարիշտ հասարակությունը մատնվում ստրկության և ավերածությունների, որոնք .....
Քրիստոնեական սիրո ընկալումը Հովհաննես առաքյալի թղթում
19/11/2022

Ինչպե՞ս է Հովհաննես առաքյալն ընկալում քրիստոնեական սերը։
Հովհաննես առաքյալը հեղինակել է Ավետարանը, առաքելական երեք թղթեր և Հայտնությունը, որը հիմնականում պատմում է աշխարհի վախճանի դեպքերի մասին: Հովհաննես առաքյալը կոչվում է սիրո ավետարանիչ, և «սեր» հասկացությանը կամ սիրո քրիստոնեական ընկալմանը հանգամանորեն անդրադարձել է հատկապես իր առաքելական առաջին թղթում: Նրա առաջին թղթի ընթերցանությունից պարզ է դառնում, որ առաքյալը «սեր» .....
Աստվածաշնչի ընթերցանությունը առանձնական աստվածպաշտության մեջ*
18/11/2022

Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որ կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց` սաղմոսներով, օրհներգություններով, հոգևոր երգերով և երախտագիտությամբ ձեր սրտերում օրհնելով Աստծուն (Կող. Գ 16)։
Աստվածասիրությունը Գրքից է ծնվում մարդու մեջ: Աղոթքների և արտասուքների, պահքի և ողորմության, .....
«Հանեցե՛ք ձեր վրայի հին մարդուն և հագե՛ք նորը»
17/11/2022

Աստվածային սերը դրսևորվեց արարչագործությամբ, որի պսակը, կենտրոնը և գլուխը հանդիսացող մարդը բազում պատիվների արժանացավ Արարչի կողմից:
Ըստ սբ. Գրիգոր Տաթևացու՝ այդ պատիվները բազում են. մարդը ստեղծվեց որպես բոլոր տեսանելի արարածների թագավոր և իշխան, և նրա համար ստեղծվեցին երկինքն ու երկիրը, բույսերն ու կենդանիները, ինչպես Սուրբ Գիրքն է ասում. «Ամեն ինչ նրան հնազանդ ստեղծեցիր և դրեցիր նրա ոտքերի տակ» (Սաղմոս 8:6):
Բոլոր արարածները .....
Որբի Աստվածը
16/11/2022

Չարաչար սխալվում են այն մարդիկ, որոնք խորապես համոզված են, որ որբը անտեր, մենակ, տկար կամ միջավայրի կողմից անտեսված մի անձ է: Աստվածաշունչ մատյանը ցույց է տալիս, որ որբը այսպիսին չէ, որովհետև նրա թիկունքում կանգնած է երկնքի և երկրի Աստվածը՝ Ամենագութ և Արդարադատ Աստվածը, որ Իր անբացատրելի հայրական սիրով և անսահման արդարությամբ սիրում ու պաշտպանում է ամեն մի որբի:
Մարդկային մոտեցումով որբ է այն անձը, որը կորցրել է իր ֆիզիկական հորը կամ մորը, .....
Քրիստոսին սիրենք ինքնամոռացությամբ
15/11/2022

- Սիրե՜նք Քրիստոսին,- թախանձանքով խնդրում էր հայր Պորֆիրիոսը։- Նա է մեր միակ հույսն ու հոգսը։ Սիրենք Քրիստոսին միայն հանուն Իրեն՝ մոռանալով սեփական անձը։ Երբեք՝ ոչ հանուն քեզ։ Թող Նա մեզ տանի այնտեղ, ուր կամենում է։ Թող տա մեզ այն, ինչ Ինքն է ուզում։ Չսիրենք Նրան հանուն Նրա պարգևների։
Եսասիրություն է ասելը, թե Քրիստոս ինձ կտեղավորի ամենասքանչելի օթևանում, որ ունի։ Քրիստոս պատրաստել է այն՝ ինչպես ասվում է Ավետարանում․ «Իմ Հոր տան մեջ .....
Նիկոդեմոս
14/11/2022

«Եվ փարիսեցիների մեջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանավոր էր» (Հովհ. 3։1):
Այսօրվա «Ճաշու Ավետարանում» հիշատակվող Նիկոդեմոսը նշանակալի տեղ չի գրավում ավետարանական պատմության մեջ: Միայն Հովհաննեսի Ավետարանում է, որ Նիկոդեմոսին հանդիպում ենք երեք դրվագներում:
Իսկապես որ, Նիկոդեմոսը չի ներկայանում որպես առանձնապես մեծ հարգանք ու պատիվ ունեցող մի անձնավորություն, քանի որ թեպետ Հիսուսի ծածուկ բարեկամը եղավ, սակայն .....
Աշխարհիկ հաջողությունը հոգուն աշխարհիկ տագնապ է բերում
12/11/2022

Որքան շատ են մարդիկ հեռանում բնական, հասարակ կյանքից և [իրենց կյանքում] ավելացնում են շքեղությունը, այնքան շատ է մարդկային տագնապը մեծանում նրանց հոգում: Իսկ Աստծուց ավելի ու ավելի հեռանալու արդյունքում ոչ մի տեղ հանգիստ չեն գտնում: Այդ պատճառով էլ անընդհատ անհանգիստ շրջապտույտի մեջ են, «խելագար անվի» շուրջը պտտվող հաստոցի հաղորդափոկի պես*: Նրանք արդեն Լուսնի շուրջն էլ են պտտվում, որովհետև նրանց հսկայական անհանգստությունը ողջ երկրագնդի .....
5981598059792967597812465977597659752091