Սաղմոս ՁԲ
04/02/2019

Ասափի օրհնության սաղմոսը: [Գերությունից] վերադարձից հետո ազգերը հավաքվեցին՝ պատերազմելու Երուսաղեմի դեմ, ինչն էլ Դավիթը Հոգով տեսնելով՝ ասաց.
1. Աստուած, ո՞ քեզ նմանիցէ. մի՛ լռեր և մի՛ դադարեր, Աստուած:
Աստվա՛ծ, ո՞վ է քեզ նման. Մի՛ լռիր ու կանգ մի՛ առ, Աստված:
Ո՞վ կարող է քեզ նման օգնական լինել մեզ մեծ պատերազմի ժամանակ: Նորից՝ ո՞վ է քեզ նման համբերատար, այլ այստեղ մի՛ լռիր և մի՛դադարիր լուծել մեր վրեժը:
2. Զի ահա թշնամիք քո գոչեցին, և ատելիք .....
«Ես եմ կենաց հացը, ով դեպի Ինձ գա, քաղց չի զգա, և ով Ինձ հավատա, երբեք չի ծարավի»
03/02/2019

«Ասէ ցնոսա Յիսուս. Ես եմ հացն կենաց. որ գա առ Իս՝ ոչ քաղցիցէ, եւ որ հաւատայ յիս՝ ոչ երբեք ծարաւեսցի»: (Հովհ. Զ 35)
Այսօրվա ավետարանական ընթերցվածը մեզ պատմում է հացի բազմացման հրաշքի մասին, որից հետո Քրիստոս Իր աշակերտների հետ անցնում է ծովի մյուս ափը, իսկ երբ ժողովուրդը գտավ Նրան` ասաց. «Րաբբի, ե՞րբ եկար այստեղ»: Հիսուս պատասխանեց նրանց ու ասաց. «Դուք Ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ նշաններ տեսաք, այլ նրա համար, որ կերաք այն .....
«Որևէ մեկը, որ միացած է Քրիստոսին, նոր արարած է»
02/02/2019

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, շարունակում է սոցիալական իր ծրագրերը, որոնց շրջանակներում Տեր Գրիգորը փետրվարի 2-ին այցելեց Աղեկյան ընտանիքին: Մալաթիա-Սեբաստիա թաղամասի Մեծարենցի 29 հասցեում վարձակալությամբ բնակվող հինգ հոգուց բաղկացած ընտանիքը կարիքի մեջ է հայտնվել, քանի որ ընտանիքի .....
Հիսուս Քրիստոսի կերպարը
02/02/2019

Քրիստոնեական արվեստում առանձնապես արտահայտիչ է Քրիստոսի պատկերագրական կերպարը: Փրկչի ճշմարիտ կերպարը տրված է Ավետարանում: Ավետարանի խորհրդաբանական իմաստն իր մեկնաբանությունը ստացել է դեռևս VIII դարում ի դեմս Կ. Պոլսի պատրիարք Ս. Գերմանոսի. «Ավետարանն արտահայտում է Աստծո Գալուստը, երբ նա հայտնվեց մեզ… Նա եկավ անսքող, ինչպես իրական մարդ և հայտնի դարձավ մեզ… Լսեցինք մենք և տեսանք մեր աչքերով, որ նա Աստծո խոսքն է և իմաստությունը»: .....
Անձնական առանձնասենյակ դրախտում
01/02/2019

Մարիա Գեորգիեվնայի առաջ մի տիկին հայտնվեց: Իսկ միգուցե նաև լեդի: Հայտնի չէ: Տիկինը դես ու դեն էր վազում եկեղեցական կրպակի շուրջը: Հերթն ամեն ինչ անում էր անխռով մնալու համար:
Տիկինը վազվզելուց հոգնեց ու խցկվեց պատուհանի մոտ.
- Ներեցեք, կարո՞ղ եմ առանց հերթի:
Դե ինչ, կարելի է: Ինչո՞ւ չի կարելի: Երշիկի հերթ չէ: Եթե պետք է, ուրեմն պետք է: Հերթը մի փոքր հետ քաշվեց՝ պճնագեղ մուշտակով կնոջն առաջ թողնելով:
- Մի այնպիսի աղոթք եմ ուզում, որ վարորդական .....
Հակոբոս 1:21
31/01/2019

21. Որով ի բաց թօթափեալ զամենայն աղտեղութիւն և զյաւելուածս չարեաց, հեզութեամբ ընդունիջիք զբանն ընդաբոյս, որ կարօղն է կեցուցանել զոգիս ձեր:
Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները:
Ովքեր մեկ անգամ սիրել են մարմնավոր ունեցվածքը և բռնվել դրանով, ապա որքան ավելանում է նրանց մեծությունը, այնքան առավել ավելացնելու ծարավ են զգում, և այնքան .....
Խոնարհություն
30/01/2019

Դասեր անապատականների կյանքից
Սուրբ Մակարը, վաղ այրիանալով, հեռացել է անապատ և այնտեղ ապրել ճգնակեցությամբ: Մինչև մեր օրերը պահպանված նրա իմաստուն զրույցները մեծապես օգտակար են բոլոր քրիստոնյաների ներքին հոգևոր կյանքի համար: Մի անգամ իր խցում մի գողի հայտնաբերելով` Մակարը չի հայտնում իր անձը և օգնում է գողին հավաքել իրերը ու սիրով ճանապարհ է դնում` ասելով. «Ես ոչինչ չեմ բերել այս աշխարհ և ոչինչ էլ չեմ տանելու»: Այսպիսի հեզությամբ .....
Վտանգավոր «փրկություն»
29/01/2019

Փորձառու ծնողներին հատուկ է իրենց զավակներին զգուշացնել ամենատարբեր վտանգների և փորձանքների մասին: Մեր Տերը՝ որպես փորձառու Վարդապետ, հոգեկործան վտանգի մասին զգուշացնում է մեզ՝ ասելով. «Զգուշացե՛ք սուտ մարգարեներից, որոնք մոտենում են ձեզ ոչխարի կերպարանքով, բայց ներսից հափշտակող գայլեր են: Իրենց գործերի՛ց կճանաչեք նրանց» (Մատթ. 7:15-16): Փրկչի այս խոսքն ամենազդու խրատը պիտի լինի յուրաքանչյուրիս՝ տարբերակելու ճշմարիտ մարգարեին կեղծ .....
Շնորհավո՛ր տոնդ, հայոց հաղթանակա՛ծ բանակ
28/01/2019

Հայոց բանակի ծնունդը հայ ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության և հայրենասիրության արգասիքն է: Ամենքիս համար բանակի տոնը փառավոր տոն է՝ հաղթանակած ու կերտված է հայրենաշունչ և հրաշունչ զինվորների քաջագործություներով: Մեր բանակը կայացած է հայորդիների օրինակելի նվիրումի, մարտունակության և անձնազոհության շնորհիվ:
Այսօր ուզում ենք շնորհավորել հատկապես մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել .....
Սաղմոս ՁԱ
28/01/2019

Սաղմոս Ասափի: Հանդիմանություն է չար իշխանների և քահանաների համար, և ասում է պատճառը, թե ինչու է բարձիթողի մատնել:
1. Աստուած եկաց ի ժողովս աստուածոց, և ի միջի նոցա դատէր զնոսա:
Աստված կանգնեց աստվածների ժողովում, և նրանց մեջ դատապարտեց նրանց:
Իշխանները, դատավորները, քահանաներն ու դպիրները, ովքեր կյանքի ու մահվան հրաման են տալիս, աստվածներ են կոչվում, ըստ այնմ, թե՝ «Քո աստվածներին մի՛ վատաբանիր և քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր» .....
4007400640054001400039963995399239903989