Գրքեր
Սաղմոս Ժ
26/06/2017
Ի կատարած Սաղմոս Դավթի Երբ փախել էր Սավուղից և ծաղրում էին նրան՝ ասելով, թե ճնճղուկի պես լեռները թռչի: Իսկ եբրայական և ասորական բնագրերում ասվում է, թե երբ Դավիթը Անքուսի մոտ էր և երբ Անքուսը հարձակվեց Իսրայելի վրա ու տարավ Դավթին իր հետ և գերեցին ամաղեկացիները նրանց կանանց, և երբ Աստծո նախախնամությամբ իշխանները չկամեցան, որ Դավիթն իրենց հետ պատերազմի դուրս գա, որովհետև մտածեցին, թե Սավուղի կողմը կանցնի և որ կազատի գերիներին, ինչպես որ .....
Աղոթքով և համբերությամբ հաղթահարված ուխտավորների ուղին
25/06/2017
Հունիսի 25-ին՝ կիրակի վաղ առավոտյան, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, ուխտագնացության մեկնեց Տավուշի թեմի սրբավայրեր: Ուխտավորների աղոթական ուղին կանգ առավ Իջևանի Ս. Ներսես Շնորհալի եկեղեցում՝ նրանց աղոթական ընթացքը միահյուսելով Ս. Պատարագի խորախորհուրդ արարողության աղոթքներին: Պատարագիչը՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, մինչ քարոզը ողջունեց ուխտավորներին, .....
«Օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին կենդանացնում»
25/06/2017
«Օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին կենդանացնում» (Բ Կորնթացիներ 3:6): Սիրելի՛ հավատացյալներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այս տողերը քարոզիս բնաբան եմ ընտրել Սուրբ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակից: Օրվա սուրբգրային ընթերցվածքից տեսնում ենք, որ շաբաթ օրով Քրիստոսի աշակերտները հասկեր էին պոկել և ուտում էին: Այդ քայլով նրանք արժանացան փարիսեցիների մեղադրանքին, որ շաբաթ օրով գործ անել օրինավոր չէ: Հիսուս Քրիստոս՝ .....
Այնտեղ, որտեղ շատ հոգսեր կան, շատ հոգևոր «ռադիոխաթարումներ» էլ կան
24/06/2017
- Հա՛յր, չափսոսացի՞ք, որ թողեցիք այն խուցը, որի վերականգնման համար այդքան ջանք էիք թափել, և այլ վայր տեղափոխվեցիք: - Եթե հեռացա այնտեղից, նշանակում է, որ լուրջ պատճառ կար դրա համար: - Եվ ամենուր Ձեզ միայն ամենաանհրաժեշտո՞վ եք սահմանափակել: - Այո, այս կյանքի համար ամենաանհրաժեշտով եմ սահմանափակել ինձ, որպեսզի ի վիճակի լինեմ կատարել այն, ինչ Երկնքի համար է անհրաժեշտ: Երկրայինի մեջ կորչելով՝ մարդը շեղվում է այն ճանապարհից, որն իրեն դեպի Երկինք .....
Սուրբ Ներսես Մեծ և Խադ եպիսկոպոս
24/06/2017
Հայ եկեղեցու հայրապետների մեջ սքանչելի, մարգարեական հոգով լցված և առաքելական վաստակով պայծառացած Ներսես Մեծը թոռն է Սբ. Հուսիկ կաթողիկոսի և ծոռը Սբ. Գրիգոր Լուսավորչի: Նա Լուսավորչի սերունդից միակ հայրապետն է, որ ծնվել է Հայաստանում, 329 թ-ին: Երիտասարդ տարիքում ամուսնանում է Մամիկոնյան տնից Սանդուխտ օրիորդի հետ և ունենում մեկ արու զավակ՝ հետագայի Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսին: Սանդուխտն իր զավակի ծնունդից հետո, երկար չի ապրում, վախճանվում .....
Աստվածճանաչողության ճանապարհին
23/06/2017
Աստվածճանաչողության ճանապարհը չի կարող ընթանալ այլ կերպ, եթե ոչ առաքինության ճանապարհով, հակառակ դեպքում մարդու գործերը կվկայեն, որ նա հեռու է թե՛ Աստծուն և թե՛ իր հավիտենական բարիքը ճանաչելուց: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աստվածճանաչողության ճանապարհին կարևորում է այն սոցիալական ծրագրերը, որ կյանքի են կոչվում ինչպես համայնքի անդամների, այնպես .....
«Ազգ» հասկացության մասին
22/06/2017
Ի՞նչ է ազգը, ինչպե՞ս սահմանել «ազգ» հասկացությունը: «Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: Այս սահմանման մեջ նշված հատկություններից որևէ մեկի կամ մի քանիսի բացակայությունը, սակայն, ամբողջովին չի ջնջում կամ բացառում .....
Աջակցություն զոհված զինվորի ընտանիքին
21/06/2017
Հունիսի 21-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված Գրիգոր Հարությունյանի մորը՝ Անահիտ Հարությունյանին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Անահիտը այրի է, նա 18-ամյա ուսանող որդու, աղջկա և նրա չորս անչափահաս երեխաների հետ բնակվում է Կաշեգործների 40/16 հասցեում: Որդու մահից հետո տիկին Անահիտի մոտ ավելի են սրվել .....
Աստվածճանաչողությունն ու ճշմարիտ հավատքը մեր կյանքում
20/06/2017
Հավատամք նշանակում է` հավատում ենք, իսկ հավատո հանգանակի լատինական անվանումը հայտնի credo բառն է, որ նշանակում է՝ ես հավատում եմ: Մարդն ինչին, որ հավատում է, այդ էլ լինում է իր կյանքում, իր հետ: Ըստ Օգոստինոս Ավրելիոսի՝ մարդկային ճանաչողությունն ունի երկու աղբյուր. առաջինը անձնական փորձն է, որը մարդ ձեռք է բերում իր զգայարանների ու բանականության միջոցով, որի հնարավորությունները սահմանափակ են, գիտելիքները՝ մակերեսային ու երկրորդական։ Երկրորդը՝ .....
Սուրբ Նունե և Սուրբ Մանե կույսերի հիշատակության օր
20/06/2017
Սբ. Նունե և Սբ. Մանե կույսերը Սբ. Հռիփսիմյանց կույսերի խմբից էին, որոնք 70 հոգով Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Հռոմից կույսերն անցնում են Եգիպտոս, այստեղից էլ՝ Երուսաղեմ: Երուսաղեմում նրանց տեսիլքով երևում է Տիրամայրը և պատվիրում գնալ Հայաստան: Ճանապարհին նրանցից ոմանք բաժանվում են խմբից, ոմանք մնում Եդեսիայում, ոմանք՝ լեռներում ու քարայրներում, ոմանք էլ՝ Վարագա վանքի մոտ և միայն նրանցից 37-ն .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․