Գրքեր
Սաղմոս ԿԱ
20/08/2018
Այսուհետև՝ Իդիթոմի մասին սաղմոս Դավթի: Իդիթոմը խորանի առաջնորդն էր, և երբ Դավիթը մեղանչեց, իրեն վերցրեց սա [այս սաղմոսը]՝ ասելով հոգուն, թե մի՛ հուսահատվիր: 1. Բայց միայն Աստուծոյ հնազանդ լեր, անձն իմ, զի ի նմանէ է ինձ փրկութիւն: Միայն Աստծուն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկությունս: Նկատի ունի նաև մակաբայեցիներին, որ Անտիոքոսի ժամանակ բոլորը հնազանդվեցին նրան: Իսկ Մատաթիան և իր որդիները և [Աստծո խոսքը] հաստատակամ բոլոր կատարողները .....
Սուրբ, սուրբ, սուրբ ես Տէր զօրութեանց
19/08/2018
Որքան մարդ արարածն սկսում է ճանաչել Ամենաբարձրյալ Աստուծո գործերն ու ճանապարհները, զորությունն ու սրբությունը, այնքան ավելի մեծ համոզվածությամբ սկսում է կրկնել. «Սուրբ, սուրբ, սուրբ ես Տէր զօրութեանց, լի են երկինք եւ երկիր փառօք Քո» (Եսայի Զ 3): Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր, Աստվածորդու և հայ ժողովրդի հանդիպման սրբազան այս վայրում՝ բովանդակ հայության միության նշանակ Մայր Տաճարի կամարների ներքո, քիչ առաջ հանկարծական սարսուռ .....
«Ուխտ անել իմացող և ուխտ կատարող ժողովուրդը չի՛ մեռնում»
18/08/2018
Հայ ուխտավորը դարեր ի վեր՝ աղոթքը, շարականն ու սաղմոսը շուրթերին, դեպի սրբավայր է ընթացել՝ իր հայացքը դեպի երկինք ուղղելով. «Աչքերս դեպի քեզ բարձրացրի, Տե՛ր, Դու, որ բնակվում ես երկնքում: Իմ աղոթքը թող հասնի Քեզ, Տե՛ր, և Քո խոսքով փրկի՛ր ինձ: Քո ձեռքն իմ պահապանը թող լինի, քանզի քո պատվիրաններն ընտրեցի» (Սաղմ.122:1; 118:170,173): Հայ ուխտավորն իր ուղին իմաստավորել է ուխտի ճանապարհով, իր հզոր հավատքի խոսուն վկաններով՝ երկնքին մերձ Հայոց լեռները .....
Դիմադրություն, մաս երկրորդ
18/08/2018
Այժմ ես ինչպե՞ս եմ նստած՝ համարյա ինչպես ցուցափեղկի վրա՝ լավ փարաջա եմ հագել, դուք էլ եք լավ հագուստով, բոլորս ժպտում ենք ու քաղաքավարի ենք: Այստեղ՝ սրահում, մենք բարի ենք, սակայն արդյո՞ք այստեղ է կյանքը: Այստեղ մենք մեզ լավ ենք դրսևորում, բոլորս շատ սիրալիր ենք: Բայց հարցը երեխան է, ով քեզ այժմ սիրալիր է տեսնում, որպեսզի տանն էլ իսկական մարդ տեսնի քեզ, որտեղ դու կընկնես, ոտքի կկանգնես, ներողություն կխնդրես և կրկին ջանք կթափես: Որպեսզի քո .....
Դիմադրություն, մաս առաջին
17/08/2018
Այս թեման ոչ միայն երեխաներին է վերաբերում, այլ նաև մեծահասակներին՝ ընդդիմանալու (դիմադրության, հակազդելու) թեմային մեր կյանքում: Գոյություն ունի այնպիսի երևույթ, ինչպիսին ռեակտիվության կամ հակազդելու հատկությունն է: Գոյություն ունեն ռեակտիվ մարդիկ՝ մեծ ու փոքր, և ես իմ ոչ մեծ փորձով այն եզրակացությանն եմ հանգել, որ ռեակտիվ մարդն իր հոգու խորքում բարի է: Ռեակտիվ կամ հակազդական մարդիկ ամենազգայուն մարդիկ են: Ով ըմբոստանում է կյանքում .....
Առաջնորդող մանուկը
16/08/2018
Գիտենք, որ այս երկրավոր կյանքը կատարյալ չէ և լի է նեղություններով, թեև մարդու հոգում ձգտման առագաստանավը ջանում է դեպի դրախտավայր սլանալ, որն իսկության մեջ դրոշմված չէ այս երկրային իրականության մեջ, այլ` երկնային, թեև մեր շրջապատում կարող ենք տեսնել, թե մեր մերձավորներն ինչպես են չարչարվում, որպեսզի իրենց երկրավոր կյանքը դարձնեն դրախտային իրականություն, սակայն այդ ամենն ապարդյուն է: Սուրբ հայրերն ասում են, թե մի ջանացեք երկիրը դրախտ դարձնել, .....
Եկեղեցին պաշտամունքային վայր
15/08/2018
Եկեղեցին տարբեր մարդկանց կողմից դիտվում է տարբեր տեսանկյուններով: Ոմանք եկեղեցին դիտում են որպես միայն ճարտարապետական կոթող: Սակայն եկեղեցական շինությունն առաջին հերթին պետք է ընդունել աղոթավայր լինելու, Աստծո պաշտամունքի վայր լինելու իր նշանակությամբ: Եկեղեցական մեր տոնացույցում Սուրբ էջմիածնի տոնին նախորդում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Խոր Վիրապից ելնելու հիշատակությունը: Այս հաջորդականությունը ճիշտ է նաև պատմականորեն: Խոր Վիրապից .....
Սաղմոս Կ
14/08/2018
Այսուհետև՝ օրհնությամբ սաղմոս Դավթի: Նույն բնույթն ու խորհուրդն ունի. Գերու մասին է և [մեր] բնության: 1. Լո՛ւր, Աստուած աղօթից իմոց. և նայեա՛, Տէր, յաղօթս իմ: Լսի՛ր, Աստվա՛ծ, աղոթքն իմ, և ո՛ւշ դարձրու, Տեր, աղոթքիս: Մարդեղության ականջներով և աչքերով: 2. Ի ծագաց երկրէ կարդացի առ քեզ, մինչ ի վաստակել սրտի իմոյ: Երկրի ծայրերից ես քեզ կանչեցի, երբ սիրտս տվայտում էր: Հեռավոր Բաբելոնում կարծում էին, թե Երուսաղեմը մոտ է Աստծուն: Նաև երբ բոլոր արարածներին .....
«Կա ծնվելու ժամանակը և կա մեռնելու ժամանակը»
13/08/2018
«Կա ծնվելու ժամանակը և կա մեռնելու ժամանակը» (Ժող. 3:2) Սիրելի հավատացյալներ, անցյալ շաբաթ պահքի հնգօրյա շրջան էր, կիրակի օրը` Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը, իսկ այսօր` մեռելոց: Ուրախ տոնից հետո մեռելոցը մեզ կարծես հիշեցնում է, որ այս կյանքում ուրախություն ու տխրություն այսպես լինում են կողք-կողքի, իսկ այն, որ Եկեղեցին կարգել է ամեն անգամ պահեցողությամբ պատրաստվել եկեղեցական մեծ տոնակատարության, մեզ հիշեցնում է, որ այսպես պահեցողությամբ, .....
Աստվածածնի վերափոխման տոնի քարոզ
12/08/2018
Սիրելի հավատացյալ ժողովուրդ, Այսօր Եկեղեցին, մենք բոլորս միասին տոնում ենք Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հայ եկեղեցական օրացույցի մեջ բազմաթիվ տոներ կան, սակայն դրանցից հինգը կոչվում են Տաղավար տոներ, որովհետև համարվում են ամենամեծ տոները: Եվ ահա այդ հինգ Տաղավար տոներից չորրորդը նվիրված է Ս. Աստվածածնին, Աստվածածնի Վերափոխմանը: Մեր եկեղեցական օրացույցի մեջ կան նաև բազմաթիվ այլ տոներ, որոնք նվիրված են Ս. Աստվածածնին, ինչպես, օրինակ, .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․