Գրքեր
Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության երրորդ օրվա խորհուրդը
08/01/2024
Ինչպես որ երկրորդ օրն Աստված գցեց երկնքի հաստատության հիմքերն ու բաժանեց վերին ջրերը ստորին ջրերից և այդպիսով երևաց ցամաքը, այդպես էլ երրորդ օրը Իր Խոսքով զարդարեց երկրի երեսը բույսերով ու տնկիներով և պես-պես ծաղկազարդ գույներով, փթթազարդ երանգներով, անուշահոտ ու գեղեցկատեսիլ բուրաստաններով։ Եվ այսօր՝ նոր արարչագործության՝ Քրիստոսի Ծննդյան տոնախմբության երրորդ օրը, հիշատակվում են Բեթղեհեմի մանուկները, որոնք Հերովդեսի ձեռքով սպանվեցին .....
Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության երկրորդ օրվա խորհուրդը
07/01/2024
Արարչության երկրորդ օրը հիմք դրվեց երկնքի հաստատությանը և Արարչի խոսքով վերին ջրերը բաժանվեցին ներքևում եղող ջրերից: Եվ, ինչպես որ մարդկային մտքին հասու չէ հրեշտակային դասերի կարգավորության որպիսությունը, նույնպես և հրեշտակների զորքերի համար էլ անհաս ու ծածուկ է մեր փրկության համար Աստծո մարդեղության խորհուրդը: Այն առաջին արարչության ժամանակ արգելվեց վերին արփիի ծագումն այս ներքին աշխարհից: Իսկ այժմ, մեր Աստծո՝ Քրիստոսի Ծննդյան և .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ
06/01/2024
«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ. քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9):   Սիրելի հավատավոր ժողովուրդ, Այսօր՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին, ազգս հայոց, թեև վշտակիր և հոգեխռով, սակայն հավատքով աներեր, կամքով անկոտրում և հույսով առլեցուն, խոնարհվում է մանկացյալ Փրկչի առջև, որ բեթղեհեմյան այրից որպես լույս ու փրկություն ճառագեց ողջ աշխարհին։ Գեղեցիկ օրհներգությամբ .....
Հիսուս Քրիստոսի` մեր Աստծո Ծննդյան և Հայտնության Ճրագալույցի պատճառը
05/01/2024
Հույժ գեղեցիկ է Ճրագալույցի օրվա խորհուրդը: Այն նախատոնակն ու կարապետն է պաշտամունքի ութ օրերի, սա էլ միասին վերցրած՝ ինը օր։ Ճրագալույցը նախօրինակն է այն հավիտենության, որն աշխարհի լինելուց էլ առաջ էր: Տոնախմբության ինը օրերը խորհրդանշում են փառաբանությունը հրեշտակների ինը դասերի, որոնք տոնախմբում են մեզ հետ, և մենք՝ նրանց հետ: Եվ դարձյալ այս տոնի ինը օրերը հայտնի են դարձնում Բանն Աստծո՝ Կույսի որովայնում ինը ամիս բնակվելը: Իսկ ութ օրերից .....
Սուրբ Ծննդյան տոնի գլխավոր էությունը
04/01/2024
Նա աշխարհ եկավ, ծնունդ առավ սուրբ Կույս Մարիամից, մարդացավ, որպեսզի էլ ավելի մոտենա մեզ, լինի մեր մեջ, մեր կողքին, որպեսզի այլևս երբեք և ոչ ոք չկարողանա ասել, թե Աստված շատ հեռու է, թե Նրան անհար է տեսնել, զգալ, թե Նա տեղ չունի մարդկության կյանքում: Նա դարձավ մեզանից մեկը, անցավ մարդկային կյանքի փուլերով, նորածնից մինչև հասունություն, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կարողանա Նրա մեջ տեսնել իր պատմությունը, զգալ Նրա անչափելի սերն ու ներկայությունը: Նրա .....
Սուրբ Ծնունդի ծաղիկներն ու աստղերը․ Սուրբծննդյան նամակ համար 7
03/01/2024
Աշխարհը սպասում էր Քրիստոսին, և Նա եկավ Աստղերը երկնային ծաղիկներ են։ Գալակտիկաները՝ շքեղ բացատներ։ Տիեզերքը՝ ծաղկուն անեզր մարգագետին՝ ուրախության ու հիացմունքի համար։ Գիշերը պատուհանից ներս է լցվում աստղային ծաղիկների նուրբ լույսը, իսկ Լուսինը աչեղ կոկոնի պես լողում է անքուն մոլորակի վրայով։ Հին հույները կարծում էին, որ աստղերը երգում են, և ողջ տիեզերքով տարածվում է նրանց անդադար երգեցողությունը, և մի օր մենք կհասկանանք, .....
Սուրբծննդյան մտորումներ
02/01/2024
«Այսօր Դավթի քաղաքում ծնվեց ձեր Փրկիչը, որ Օծյալ Տերն է» (Ղուկաս 2:11). այսպես է հնչում սուրբծննդյան ավետիսը ամեն տարի քրիստոնյա աշխարհում: Բայց արդյո՞ք «Փրկչի» կարիք ունի երրորդ հազարամյակի մարդը, որ հասել է Լուսին ու Մարս և տրամադիր է նվաճելու տիեզերքը, որ անարգել խորամուխ է լինում բնության գաղտնիքների մեջ և ապակոդավորում նույնիսկ մարդկային բջիջների զարմանահրաշ կազմությունը: Արդյո՞ք «Փրկչի» կարիք ունի ժամանակակից մարդը, .....
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԱՌԻԹՈՎ
31/12/2023
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Տարեմուտի այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքերն ենք բերում ամենքիդ։ Ամանորը սահմանագիծն է պատմություն դարձած օրերի և հուսառատ գալիքի։ Փրկչական 2024 թվականը դիմավորում ենք խոր մտահոգություններով, դիմավորում ենք ահռելի կորուստների անամոքելի ցավը մեր սրտում։ Ծանր տարի ապրեցինք, սակայն Տիրոջն ապավինած՝ հույսով ու լավատեսությամբ ենք նայում մեր ազգի .....
Նռնօրհնեք. կօրհնվի Եկեղեցին խորհրդանշող պտուղների արքան
30/12/2023
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ  եկեղեցիներում Տարեմուտի գիշերը Գոհաբանական մաղթանքի ավարտին կատարվում է նռան օրհնության կարգ՝ նռնօրհնեք: Դեռևս վաղուց նուռն արևելյան ժողովուրդների մոտ համարվել է բոլոր պտուղների արքան՝ ոչ միայն նրա՝ քիմքին հաճելի համի, բուժիչ հատկությունների, այլև նռան գլխամասում «թագի» պատճառով: Տեսակետ կա, որ արքայական թագի նախատիպը հնում վերցրել .....
Թող երբեք վայր չընկնի մեր հոգու վահանը
29/12/2023
«Նռան պինդ կեղևը մեր հավատքի զորավոր վահանն է, որի վրա առկա է հավատքի թագը»: Գրիգոր  Տաթևացի Նախաքրիստոնեական ժամանակներում նուռն իր խորհրդանշական իմաստով եղել է Հայոց դիցարանի հետ կապված խորհրդանիշ է պահպանվել հայկական մշակույթում և արվեստում: Նռնենին իր կարմիր պտուղներով հայ մշակույթում հանդես է եկել որպես կենաց ծառ և խորհրդանշել հայ ժողովրդի  հոգևոր աշխարհը և միասնությունը: Վաղ միջնադարից սկսած նուռը, այլ բուսական մոտիվների .....
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․