Գրքեր
3 Նոյեմբեր , Բշ Հռոմի Ս. Ստեփանոս հայրապետի, սուրբ քահանաների, սարկավագների և մարդկանց հիշատակության օր

Ս. Ստեփանոս հայրապետը ծնվել է Հռոմում, որի եպիսկոպոսն էր 254 թվականին: Նա եղել է Հռոմի Լուկիոս Ա նահատակ պապի ավագ սարկավագը` վերջինիս մահից հետո հաջորդելով նրան: Ըստ հայոց «Հայսմավուրք»-ի` նա քաջ և իր հոտի համար նախանձախնդիր հայրապետ է եղել` քաջալերելով իր հավատացյալ հոտին հալածանքների ժամանակ, որպեսզի վերջիններս էլ ավելի հաստատուն մնան իրենց հավատի մեջ: Դարձի է բերել հեթանոսներից շատերին, նրանց թվում` նաև Նեմեսիոս իշխանին իր կույր դստեր հետ: Վերջիններիս մկրտելուց հետո իշխանի դստեր աչքերը բացվում են, և իշխանը, հրաշքը տեսնելով, հայրապետին խնդրում է իրեն սարկավագ ձեռնադրել: Լսելով այդ մասին`կայսրն իր մոտ է կանչում իշխանին` հրամայելով նրան կուռքերին զոհ մատուցել: Սակայն իշխանը մերժում է կայսեր առաջարկը, որի համար նահատակվում է իր դստեր հետ: Նրանց հետ նահատակվում է մեկ այլ իշխան իր մատակարարներով, ովքեր նույնպես բարեպաշտ քրիստոնյաներ էին: Ըստ «Հայսմավուրք»-ի բռնում են 12 եկեղեցականների և չարաչար սպանում նրանց, և այս երանելիների հիշատակն է, որ եկեղեցին միացրել է Ս. Ստեփանոս հայրապետի տոնին: Օրերից մի օր, երբ Ս. Ստեփանոս հայրապետը Սուրբ Պատարագ էր մատուցում, զինվորները պաշարում են եկեղեցին և ցանկանում ջարդել դուռը: Այդ ժամանակ հայրապետը Սուրբ Հաղորդություն էր տալիս ներկա հավատացյալ բազմությանը: Սուրբ Հաղորդությունից հետո զինվորները խուժում են եկեղեցի և սպանում հայրապետին 257 թվականին:

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․