Գրքեր
21 Նոյեմբեր, ՈՒրբ, Հիսնակաց պահոց Ե օր Տոն երեքամյա Սուրբ Աստվածածնի տաճարի ընծայման

Սուրբ Կույս Մարիամին նվիրված տոներից մեկը Երեքամյա Սուրբ Մարիամ Աստվածածնի` տաճարին ընծայման տոնն է, որ բոլոր քրիստոնեական եկեղեցիները նշում են նոյեմբերի 21-ին: Ըստ ավանդության` Սուրբ Տիրամոր երեք տարին լրանալուց հետո նրա աստվածավախ ու բարեպաշտ ծնողները` Ս. Հովակիմն ու Ս. Աննան, իրենց ուխտի համաձայն, Սուրբ Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը: Տոնի հաստատումն առնչվում է այն տաճարի հետ, որը Հուստինիանոս կայսրը Սուրբ Մարիամ Աստվածածնի պատվին կառուցել է հին հրեական տաճարի տեղում, Մորիա բլրի վրա: Տաճարի նավակատիքը տեղի է ունեցել 543 թվականին նոյեմբերի 21-ին: 638 թվականին Հուստինիանոսի կառուցած տաճարը վերածվում է մուսուլմանական մզկիթի, և դրանից հետո տոնակատարությունը տարածվում է ողջ քրիստոնյա աշխարհով մեկ: Սուրբ Աստվածածնի ընծայման տոնը Հայ եկեղեցի մուտք է գործել 18-րդ դարում: Երեքամյա Սուրբ Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը Հայ Առաքելական եկեղեցու անշարժ տոներից է:

http://www.qahana.am/

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․