5 Հոկտեմբեր, Շբ
Մի բանաստեղծ անտառի միջով վազեվազ և շնչակտուր հասնում է գեղեցիկ դղյակի և ոգևորված փորձում բացել դղյակի դուռը: Ջանադրաբար չարչարվում է, բայց չի ստացվում և հոգնած շրջվում է ու հուսահատ նստում դռան մոտ ու ասում.
- Տե՛ր Աստված, վերջապես եկա, հասա այստեղ, որ երկար ժամանակ սպասում էի քեզանից ստանալու խոստացված պարգևները: Եվ մտածում էի, թե արդեն իմ առջև բաց են բոլոր դռներն ու ճանապարհները:
Հիսուս հայտնվում է և ձեռքը մեկնելով դեպի դուռը, բացում ու պատասխանում.
- Քո առջև միշտ էլ բաց են բոլոր դռներն ու ճանապարհները, եթե հիմա նույնիսկ հենված լինեիր դռանը և ոչ թե դռան մոտ, այն պարզապես կբացվեր: Ինչքան քեզ ասում եմ, լավ նայիր հոգուդ մեջ, թե արդյոք դռները դեպի քեզ ես ձգում ու քաշում, թե դեպի հակառակ ուղղությամբ, ապարդյուն..., միմիայն դեպի քո անձը` ՙես՚-ն ես ձգում դռների բռնակները:
Պարզապես մյուս կողմ հրի՛ր բռնակը, և դուռը կբացվի...
Աստծո պարգևները տրվում են նրանց, ովքեր ոչ թե ծառայեցնում են իրենց, այլև մյուսների համար:
Հովհաննես Մանուկյան