5 Սեպտեմբեր, Շբ
Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Մեծագույն ուրախությամբ շնորհավորում եմ ձեզ, շնորհավորում եմ ամենքիս մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկնաբույր Համբարձման տոնի առթիվ և որպես ավետիս՝ շտապում եմ կրկնել Տիրոջ քաջալերող խոսքերը, որ Իր հոտին ուղղեց այդ մեծասքանչ իրադարձությունից անմիջապես առաջ. «….Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչև աշխարհի վախճանը» (Մտթ. 28:20):
Մարդացյալ Աստծու մասին խոսելիս՝ հաճախ Նրան կոչում ենք «հարուցյալ .....
«Սիրտ սուրբ հաստեա՛ յիս, Աստուա՛ծ, և հոգի ուղիղ նորոգեա՛ ի փորի իմում»։
«Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում» (Սաղմոս 50։19)։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ ի Հիսուս Քրիստոս․
Աստվածաշնչում ասվում է․«Աստված այնպես չի նկատում, ինչպես նկատում են մարդիկ. մարդիկ երեսին են նայում, իսկ Աստված՝ սրտին» (Ա Թագավորություններ 16։7)։ Քրիստոնյայի համար սիրտը մաքուր պահելը առաջնահերթություն է։ Այո՛, .....
«Աստված լույս է, և նրա մեջ խավար չկա» (Ա Հովհ. 1:5):
Սիրելի՛ բարեպաշտ եղբայրներ և քույրեր,
«Խաչը խավարում նստածների լույսն է և գերվածների ազատագրումը»,- հնչում է աստվածային իմաստության շնորհն առատապես ստացած սուրբ Հովհան Ոսկեբերանի շուրթերից և այս հրաշալի ավետիսով այսօր շնորհավորում եմ ամենքիս Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ: Այս տոնի հիմքը շատերիդ հայտնի զարմանահրաշ իրադարձությունն է, որ 351թ. գարնանային մի .....
«Դուք մարմինք Քրիստոսի եք»
«Դուք մարմինն եք Քրիստոսի» (Ա Կորնթացիներ 12։27)։
Սիրելի՛ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․
Այսօր, ըստ մեր եկեղեցու տոնացույցի, Կարմիր կիրակին է։ Կարմիրը մեզ հիշեցնում է Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը, որովհետև Նրա արյամբ երկրագունդը ներկվեց փրկարար կարմիր գույնով։ Մարդկությունը մեղքերից ու հանցանքներից մաքրվեց և սրբվեց, քանի որ եկավ Աստծո Միածին Որդին Իր մեծ սիրով և .....
Սիրելինե՛ր,
Այսօր, երբ բնությունը Քրիստոսի հարության կենդանի ու ակնառու մարմնավորումն է` ձմեռային անկենդանությունից հետո վերստին կենդանանալով ու խամրած գույները զմրուխտով փոխարինելով, երբ բուսական աշխարհի երակներում կրկին կյանք առած ավիշի կենդանարար շրջապտույտի ձայն անգամ կարող ես լսել զարթոնքի շունչն առած բնության գրկում, մեր Մայր եկեղեցին նշում է Կանաչ կիրակին: Առաքելահիմն մեր սուրբ եկեղեցին այս կիրակին նշում է նաև Աշխարհամատրան .....
«Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն»։
«Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից» (Մատթեոս 6։13)։
Սիրելի՛ հավատացյալ քույրեր և եղբայրներ.
Այսօր 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ հանուն հավատի և հայրենիքի նահատակված սրբերի հիշատակության օրն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ նրանք մեզ համար սոսկ զոհվածներ չեն, այլ սուրբեր, որոնք չհրաժարվեցին իրենց հավատից և իրենց հավատարմության ուխտը հաստատեցին իրենց Աստծուն՝ .....
Քրիստոս հարյավ ի մեռելոց, սիրելի՛ հավատացյալներ, մեզ և ձեզ մեծ ավետիս:
Երբ Փրկչի հարության ապրեցնող լույսը՝ անստվեր ու անխամրելի, դիպչում է մարդու աստվածապատկեր հոգուն, խորհրդավոր ու զարմանահրաշ մի իրադարձություն է կատարվում: Ֆիլմերում հաճախ ցայտուն կերպով ցուցադրվում է, թե մռայլ, խավար ու չարագույժ սենյակն ինչպես է վերափոխվում, երբ հանկարծ բացվում է դուռն ու ներս թողնում պայծառ արեգակի կենսատու լույսը: Անդեմ, անգույն, վանող սենյակն .....
Հայտնի է, որ երբ խաչյալ Աստված՝ մեր Տեր Հիսուս Քրիստոս, դժոխք իջավ, դժոխքը երկնքից էլ առավել մեծ պայծառությամբ վայելչացավ, քանի որ Աստծուն փառաբանող երկնային զորքերի ձայնը լսելի եղավ դժոխքում։ Այն ձայնը, որ փառք էր տալիս Աստծուն բարձունքներում, հասավ նաև դժոխքում եղող մարդկանց հոգիներին՝ ասելով. «Ծա՛փ զարկեք, բոլոր հեթանոսնե՛րդ, և օրհնաբանե՛ք ձեզ փրկելու Եկածին։ Ուրախացի՛ր, Ադա՛մ, և ցնծա՛, Եվա՛, քանի որ բավական է, ինչքան լաց եղաք։ Ձեր .....
Սիրելի՛ բարեպաշտ քրիստոնյաներ,
Շնորհավորում եմ ամենքիս ամենափառավոր, ամենասիրելի և ամենաօրհնյալ տոնի կապակցությամբ, որ այսօր նշում է Հայաստան Աշխարհն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ ազդարարելով կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ: «Քրիստոս հարյավ ի մեռելոց»,- նվիրական ուրախությամբ փրկչական լուրն է իր զավակներին ավետում Մայր Եկեղեցին, որի սրբազան թրթիռները գարնանային ջինջ օդում տարածվելով՝ թռչում-հասնում են իրենց հասցեատերերին՝ .....
Անգի՛ն մայրեր, հեզաշո՛ւք քույրեր,
Որդիական երախտագիտությամբ և եղբայրական սիրով շնորհավորում եմ ձեզ Ամենասուրբ Աստվածածնի ավետման տոնի կապակցությամբ, որը մեր երկրում նշվում է նաև որպես Մայրության և գեղեցկության տոն:
Երիցս երանելի եք դուք, որ երկնային շքեղաշուք Հարսի ու բարեխնամ Մոր աղախինները կոչվելու մեծ պատիվն ու շնորհն ունեք: Եվ երիցս երանելի ենք մենք, որ ձեզ նման անձնվեր, քնքուշ ու հոգատար հոգիներ ունենք Տիրոջից մեզ պարգևված:
Գիտեմ, .....
Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Այսօր մեր Մայր Եկեղեցին նշում է իր ամենագեղեցիկ տոներից մեկը՝ Ծաղկազարդը կամ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, որը նաև իմ ամենասիրելի տոներից է: Հայտնի հանգամանքների բերումով այսօր դուք ստիպված եք ձեր տներից հետևելու տոնական պատարագի ընթացքին և հիշելով նախորդ տարիների այս օրը լեփ-լեցուն եկեղեցին, մանկանց ուրախ ու անհոգ խաղը, ջինջ ու զրնգուն ծիծաղը եկեղեցու զարդարված բակում` հոգիս թախիծով .....
Սիրասո՛ւն զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,
Հայտնի հանգամանքների բերումով արդեն երկրորդ կիրակին է, որ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցում ենք դռնփակ, սակայն կրկին ու կրկին փա՜ռք Բարեխնամ Տիրոջը, որ տեխնիկական միջոցները ձեզ թույլ են տալիս թեկուզ հեռակա կերպով, սակայն մասնակիցը լինելու Տիրոջ անարյուն ողջակեզին:
Քառասնորդական պահքի շրջանը շարունակվում է, սիրելինե՛ր, և ըստ Եկեղեցու սահմանած կարգի՝ այսօրվա կիրակին կոչվում է Գալստյան .....
«Պետք է մշտապես աղոթել - չձանձրանալ» (Ղուկ. ԺԲ 1):
Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս երկրավոր Իր կյանքի ընթացքում, Իր առաքելությունն իրականացնելու համար հաճախ էր դիմում առակների օգնությանը։ Մարդկանց բացատրելու համար աստվածային ճշմարտություննները դիմում էր խոսելու առակավոր ոճին և ձևին։ Ահա այդպիսի առակներից մեկն է այսօր մեր Մուրբ Եկեղեցին Մուրբ Ավետարանի պատումներից ներկայացնում մեր ուշադրությանը, որը անվանադրված է Անիրավ դատավորի .....
Զորավորի բարեպա՛շտ համայնք,
Ամենակալ Աստծու հոգածու Աջի հովանու ներքո Մեծ պահքի նավը հասցրեց մեզ այս հոգենորոգ շրջանի չորրոդ նավահանգիստը, որ կոչվում է «Տնտեսի կիրակի»: Եկեղեցու աստվածազգյաց հայրերն օրվա ավետարանական ընթերցանության մեջ ներառել են Ղուկասի Ավետարանում ներկայացված «Անիրավ տնտեսի» և «Աղքատ Ղազարոսի» առակները, որ հաջորդաբար պատմեց մեր Տեր Հիսուս Քրիստոս:
Խոսքն առակների ու այլաբանությունների միջոցով .....
«Լուարուք ինձ և կերիջիք զբարութիւնս, և վայելեսցեն ի բարութեան անձինք ձեր։
«Լսեցե՛ք ինձ և բարիքնե՛ր ճաշակեցեք, ու բարության մեջ ձեր հոգիները վայելք պիտի զգան» (Եսայի 55։2)։
Սիրելի՛ հավատակից քույրեր և եղբայրներ․
Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցում Մեծ պահքի երրորդ կիրակին է, որն անվանում են «Անառակի կիրակի»՝ համաձայն մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի պատմած անառակ որդու առակի։ Այն ամենաավետաբեր, ամենահուսադրող .....