Հարցազրույց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ, surbzoravor.am կայքի խմբագիր, թարգմանիչ և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի ծրագրի համակարգող՝ Էմիլիա Ապիցարյանի հետ:
Ուխտագնացության պատմությունը վկայում է, որ աշխարհի տարբեր երկրներից բազմահազար ուխտավորների համար դարեր շարունակ բաղձալի մի ճանապարհ է եղել դեպի Սուրբ Երկիր՝ Երուսաղեմ, ուխտի մեկնելը: Այսօր էլ դեպի Սուրբ քաղաք ուխտավորների հոսքը չի դադարում: Ուխտի այս բաղձալի .....
Հարցազրույց կոմպոզիտոր, երգիչ, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամ Վահան Արծրունու հետ
Պրն. Արծրունի անցյալ տարի լրացավ Ձեր բեմական գործունեության 30-ամյակը, շնորհավորում ենք Ձեզ այդ կապակցությամբ: Մեր մաղթանքն է, որ Ձեր բեղուն ստեղծագործական ուղին երկարատև ընթացք ունենա՝ մշտապես ջերմացնելով ունկնդիրների սրտերը Ձեր երգերի անկեղծ զրույցով:
Մասնագիտության ընտրության նախաշեմին ընտրեցիք բժշկության ասպարեզը, թեև ուսումնառության .....
Տիկին Սաթենիկ, ի՞նչ դերակատարում ունի կինը քաղաքական դաշտում, հոգեւոր ոլորտում եւ հասարակական կյանքում…
Ըստ իս, կնոջ դերն ամբողջանում է մարդ հասկացության մեջ, այն չի տարբերվում, չի զատվում, կինն էլ, ինչպես որ տղամարդը, նույն մարդն է, նույն հասարակական էակը, սակայն կան առանձնահատկություններ, որոնց շնորհիվ կանայք տարբերվում են տղամարդկանցից:
Կանաց և տղամարդկանց նմանությունների և տարբերությունների հարաբերակցությունը ես պատկերացնում .....
-Արժանապատիվ Տեր Հայր, լինել հոգևորական, Սուրբ Պատարագ մատուցել, բաշխել Սուրբ Հաղորդություն, առաջնորդել մարդկանց դեպի փրկություն… Ձեր կարծիքը քահանայի կոչման հետ կապված:
- Միանգամայն ճիշտ նշեցիք, որ հոգևորականի պարագայում խոսքը կոչման մասին է, և բարձր կոչման, որովհետև այն տրվում է ի վերուստ՝ Ամենախնամ Բարձրյալի կամոք և օրհնությամբ: Սա նախ Երկնավոր Հոր կողմից տրված մեծ պատիվ է մեզ, այնուհետև մեծ պատասխանատվություն՝ Տիրոջ հոտը ժողովելու, .....
Հարցազրույց հոգեբան, քրիստոնեական հասարակական բարեգործական «Հին Աշխարհ» հիմնադրամի վերականգնողական ծրագրի հիմնադիր և ղեկավար, Ռուս Ուղղափառ համալսարանի դասախոս Ե. Ն. Պրոցենկոյի հետ
Պրն. Պրոցենկո՝ որպես «Հին Աշխարհ» հիմնադրամի վերականգնողական ծրագրի ղեկավար, 23 տարի աշխատում եք ալկոհոլից և թմրադեղից կախվածություն ունեցող անձանց հետ: Պատմեք, խնդրեմ ինչպե՞ս սկսեցիք Ձեր գործունեությունն այս ասպարեզում:
1974 թ-ին ավարտելով .....
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Աշոտ դպիր Արևշատյանի հետ
Աշոտ դպիր, ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար ամեն անգամ Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելը:
Սբ. Խորան բարձրանալը և Տիրոջը սպասավորելն աներևակայելի և երկյուղալի մի իրավիճակ է ինձ համար արդեն 15 տարի: Հավատքով գիտենք, որ Սբ. Պատարագին Քրիստոս է պատարագվում մեր հոգու փրկության համար, բնականաբար, ահով և երկյուղով ենք բարձրանում Սբ. Խորան: Ըստ Սբ. Հովհան Ոսկեբերանի .....
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ, բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ
Առաջին ընտանիքը կազմավորվել է դրախտում: Աստծո օրհնությունն ուղղված առաջին ընտանիքին առանց պլանների էր. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը»: Ի հակառակ այս ամենի՝ քրիստոնյա աշխարհում գործում է «Պլանավորված ընտանիք» ասվածը: Որքանո՞վ է այն գործում մեզ մոտ՝ Հայաստանում:
Ընտանիքի պլանավորումը դա հղիության պլանավորումն .....
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի հետ
Հայոց պետականության անկախության հռչակման տոնի, հայոց եկեղեցու և հայ ժողովրդի միության խորհրդանիշի՝ մյուռոնի օրհնության սրբազան արարողությամբ նշանավորված սեպտեմբեր ամիսն այս տարի նաև նշանակալից էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր քահանաների համար: Տասը տարի առաջ այս ամսին հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, խորհրդակատար .....
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ
Տասը տարի առաջ՝ սեպտեմբերի 18-ին, քահանայական ձեռնադրությամբ սրբալույս մյուռոնի օծմամբ արժանացաք քահանայագործման նվիրական ծառայությանը՝ հանձն առնելով մարդու մեջ աստվածակերտ պատկերը լուսավորելու և դեպի Աստված ուղղորդելու կարևոր առաքելությունը: Շնորհավորում ենք Ձեզ, Տեր Հայր, աստվածադիր քահանայության այդ ուղին ջանադրորեն ստանձնելու կապակցությամբ: .....
Հարցազրույց հոգեբան, նարկոլոգիայի փորձագետ, Սանկտ-Պետերբուրգի քաղաքային նարկոլոգիական հիվանդանոցի վերականգնողական բաժնի և «Անկախության դպրոց» նախագծի ղեկավար, «Մեր ուղին» տարածաշրջանային հասարակական կազմակերպության նախագահ Վալենտինա Նովիկովա Վլադիմիրովնայի հետ:
Արարչագործության պսակը՝ Աստծո պատկերն ու նմանությունը կրող մարդը, Աստծո կողմից արարվել է ազատ, ցավոք սրտի, մարդն իր արարքներով մշտապես կորցնում է այնպիսի աստվածային .....
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ
Տեր Հայր, շնորհավորում ենք Ձեզ քահանայական ձեռնադրության 10-ամյակի առթիվ՝ մաղթելով Ձեզ աստվածատուր շնորհներով և իմաստությամբ լեցուն բազում օրեր: Մեր անկեղծ աղոթքն է, որ Աստված Ձեզ երկար տարիների կյանք պարգևի, առավել զորացնի, ամրացնի Ձեր միտքն ու ոգին անցնելու համար այն ուխտի ճանապարհով, որին կոչված եք:
Քահանայական .....
Երևանում գործող Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու պատմության և ներկայի, Աստծուն ճանաչելու և սիրելու, հոգևորականի դերի, եկեղեցի-հասարակություն կապի, հոգևոր ճանապարհի իր ընտրության շուրջ է զրույցը Այրարատյան հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ:
-Տեր հայր, արդեն մեկ տարուց ավելի է, որ Դուք Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն եք: Խնդրում եմ .....
Հարցազրույց Հյուսիսային Կարոլինա նահանգի Հիգրի քաղաքում բնակվող, Շառլոտ և Ատլանտա քաղաքների Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ծառայող Արմեն կիսասարկավագ Հարեյանի հետ:
Հոգևոր հայացքը փաստում է այն, որ այսօր վիրտուալ «սարդոստայն»-ը տառապում է բարոյականությունը վտանգող հիվանդությամբ: Ըստ Ձեզ՝ «հիվանդության» տարածումը այսօր կանխվո՞ւմ է ճիշտ չափաբաժին և որակ ունեցող «դեղահաբեր»-ով:
Անսահման համացանցային աշխարհում այսօր .....
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամ, հեռուստալրագրող Սուսաննա Աբրահամյանի հետ
Ո՞վ է հարթել Ձեր ուղին դեպի Աստված:
Իհարկե Աստված: Արարիչն Ինքն է ճանապարհ հարթում դեպ Իրեն, առավելապես, երբ տեսանելի են բարեբեր այն հունդերը, որոնք արդեն իսկ նվիրաբերված են Աստծուն: Բացելով հոգու յուրաքանչյուր փակված դուռ՝ փառավորյալ Տերը`Լույսի միջոցով, էլ ավելի է մոտեցնում մարդուն Ճշմարտությանը, որովհետև մարդ արարածը .....
- Հարգարժան Սաթենիկ, ո՞րն է Զորավոր տիկնանաց միության նպատակն ու առաքելությունը:
- Տիկնանց միությունը եկեղեցի հաճախող կանանց կողմից ստեղծված միություն է, որի նպատակը մարդկանց ու եկեղեցու միջեւ կապի ստեղծումն ու ամրապնդումն է: Հատուկ մոտեցում եւ ուշադրություն է պետք ցուցաբերել այն մարդկանց նկատմամբ, ովքեր շեղվել կամ հեռացել են եկեղեցուց, ու նպաստել, որ նրանք գան դեպի ճիշտ ուղի: Մեր բոլոր քայլերն ուղղված են եկեղեցու բուն նշանակության .....