Ողջույն քեզ, Մարիամ՛, ասելու մասին

Մի խիստ մեղսասեր մարդ սովոր էր մշտապես փառաբանելու կույս Մարիամին և իր սովորական աղոթքն էլ  նրան մատուցելու: Մի օր, երբ անապատում շատ քաղցած էր, նրան երևաց Սուրբ Աստվածածինը՝  վայելչագեղ կույսերով հանդերձ, բերեց նրան ազնվական կերակուրներ, բայց  գարշելի ու կեղտոտ ամանով: Եվ ասաց նրան.

- Կեր՛ սա:

Իսկ նա ասաց.

- Կերակուրն այդ բարի ու գեղեցիկ է, բայց չեմ կարող ուտել այդ գարշելի ամանի պատճառով:

Այդ ժամանակ ամենօրհնյալ Տիրամայրն ասաց նրան.

- Փառաբանությունը, որ ինձ մատուցում ես, բարի է  ու գեղեցիկ, բայց սիրտդ՝ անմաքուր, որի համար էլ չեմ սիրում և չեմ ընդունում այն:

Դրանից հետո (մարդը) ապաշխարությամբ սրբվեց:

 

Հայելի վարուց

18.09.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․