Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հակոբոս 2:6-12
6. Եւ դուք անարգէք զաղքատս: Իսկ դուք անարգում եք աղքատներին: Ձեր Տերն ու Արարիչը մեծարում և փառավորում է աղքատներին և արքայությանը բաժնեկից դարձնում, իսկ դուք անարգում եք և չեք ամաչում ու ակնածում, ապա ինչպես պիտի ներման և թողության արժանանաք: Եվ չե՞ք իմանում, թե նրա անարգանքները վեր՝ Աստծու մոտ են ելնում. «ով որ ձեզ է մերժում, ինձ է մերժում» (Ղուկ. 10:16), ասում է Տերը: Եվ արդ, եթե ասեն, թե նրա առաքյալներին չանարգեցին հավատացյալ լինելու .....
Հակոբոս 2:5
5. Լուարո՛ւք ինձ եղբա՛րք իմ սիրելիք: Լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ: Ուստի սա է սրբերի և հատկապես Տիրոջ սովորությունը, քանզի երբ ցանկանում են մեծագույն ճառ սկսել, ապա նախ լսել են պահանջում. «Բայց ասում եմ ձեզ, դո՛ւք, որ լսում եք ինձ» (Ղուկ. 6:27), և նորից. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի» (Ղուկ. 8:8): Նման ձևով սա էլ այստեղ է ասում. լսեցե՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ: Արդ, ճշմարտության մասին եմ խոսում ձեզ հետ, ինչն արժան է լսելու: Եվ ինձ .....
Հակոբոս 2:1-4
1. Եղբարք իմ, մի՛ աչառանօք ունիցիք զհաւատսն Տեառն մերոյ Յիսուսի, որ Տէրն է փառաց: 2. Եթէ մտանիցէ ի ժողովուրդս ձեր այր, որ ունիցի մատանի ոսկի և հանդերձս պայծառս, մտանիցէ անդր և աղքատ ոք ի հանդերձս աղտեղիս: 3. Հայիցիք ընդ այն, որ ունիցի զհանդերձսն պայծառս, և ասիցէք՝ եթէ դու նի՛ստ աստ պատուով. և ցաղքատն ասիցէք՝ եթէ յոտն կաց այտի. կամ թէ՝ ե՛կ նի՛ստ առ պատուանդանիս իմում: 4. Եւ ո՞չ խղճիցէք ի յանձինս ձեր, և լինիցիք դատաւորք չարեացն խորհրդոց: Եղբայրնե՛ր .....
Հակոբոս 1:27
27. Կրօնաւորութիւն սուրբ և անարատ առ ի յԱստուծոյ և ի Հօրէ (լուսոյ)՝ այս է. այցելու լինել որբոց և այրեաց ի նեղութեան իւրեանց, անարատ պահել զանձն յաշխարհէ: Սուրբ և անարատ բարեպաշտությունը Աստծու և Հոր առաջ այս է. այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, անարատ պահել իր անձը աշխարհից: Երբ հանդիմանեց բարեպաշտությունը՝ այն նմանեցնելով սպիտակեցրած գերեզմանների, որոնք, սակայն, ներսում լի են գարշահոտությամբ, կամ ինչպես տերևախիտ ծառ, սակայն .....
Հակոբոս 1:26
26. Եթէ ոք կամիցի կրօնաւոր լինել, և ո՛չ սանձահարեսցէ զլեզու իւր, այլ զբաղէցուցանիցէ զսիրտն իւր, այնպիսւոյն վայրապա՛ր է կրօնաւորութիւնն: Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մեկի համար զուր է բարեպաշտությունը: Ամեն տեսակ առաքինության համար մեզ կամք է պետք, և առաջնայինը կամքն է, որովհետև կամավոր է առաքինությունը և բռնի չի կատարվի, հետևաբար Աստված մեզանից հարկադրաբար չի պահանջում .....
Հակոբոս 1:25
25. Իսկ որ յառեալ և ի կատարեա՛լ օրէնս ազատութեանն հայեցի, և ի նմին կացցէ, ո՛չ եղև նա լսօղ մոռացութեան, այլ առնելի՛ գործոյն. նա՝ յառնելն իւրում լիցի երանելի: Իսկ ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին և դրա մեջ էլ հարատևում, նա լսում է, չի մոռանում, այլ այն կատարում է. այդպիսի մեկը իր արածի մեջ երանություն կգտնի: Ինչպես որ օրինակով ցույց տվեց և հավաստիացրեց, թե լսելուց օգուտ չկա, եթե չկատարես, ապա բացում է կատարման դուռը և ներս .....
Հակոբոս 1:22-24
22. Լինիջի՛ք առնելիք բանին, և մի՛ լսելիք միայն համարեսջիք յանձինս: 23. Զի եթէ ոք լսօղ միա՛յն իցէ բանին՝ և ո՛չ առնելի, նման է նա մարդոյ, որ պշուցեալ հայիցի ընդ երեսս իւր, որ ծնանիցին ի հայելւոջ: 24.  Զի հայեցեալ ետես զինքն, և զանց արար, և անդէն մոռացա՛ւ թէ որպիսի ոք էր:   Խոսքը կատարողներ եղեք և ոչ թե միայն այն լսողներ համարեցեք դուք ձեզ, քանի որ, եթե մեկը միայն լսող լինի խոսքը և ոչ կատարող, նա նման է մի մարդու, որ ակնապիշ դիտում է հայելու .....
Հակոբոս 1:21
21. Որով ի բաց թօթափեալ զամենայն աղտեղութիւն և զյաւելուածս չարեաց, հեզութեամբ ընդունիջիք զբանն ընդաբոյս, որ կարօղն է կեցուցանել զոգիս ձեր: Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները: Ովքեր մեկ անգամ սիրել են մարմնավոր ունեցվածքը և բռնվել դրանով, ապա որքան  ավելանում է նրանց մեծությունը, այնքան առավել ավելացնելու ծարավ են զգում, և այնքան .....
Հակոբոս 1.18-20
18. Կամեցեալ ծնաւ զմեզ բանիւն ճշմարտութեան՝ լինել մեզ պտուղ ինչ ստացուածոց նորա: 19. Գիտասջի՛ք, ե՛ղբարք իմ սիրելիք, եղիցի ամենայն մարդ արագ առ ի լսել, և ծանր առ ի խօսել, և ծանր առ ի բարկանալ: 20. Զի բարկութիւն մարդոյ զարդարութիւն Աստուծոյ ո՛չ գործէ: Նա իր կամքով ծնեց մեզ ճշմարտության խոսքով, որպեսզի մենք լինենք իր ստեղծածների պտուղը: Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագ լինի լսելու մեջ, ծանր՝ խոսելու մեջ և ծանր՝ բարկանալու .....
Հակոբոս 1:17
17. Զի ամենայն տուրք բարիք՝ եւ ամենայն պարգեւք կատարեալք ի վերուստ են իջեալք առ ի Հօրէն լուսոյ յորում չիք փոփոխումն եւ կամ շրջելոյ ստուեր:       Քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում կամ էլ փոփոխման ստվեր: Արդ, մեր հույսը դնելով Սուրբ Հոգու վրա, սկսենք այս խոսքից. ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից: Ոմանց թվում է, թե շնորհն ու պարգևը նույնն են և .....
Հակոբոս 1:16
16.Մի՛ խաբիք եղբա՛րք իմ սիրելիք: Իմ սիրելի՛ եղբայրներ, մի՛ խաբվեք: Ասաց, թե երանելի են նրանք, ովքեր փորձություններին համբերում են և նրանում ընտիր գտնվում և փոխարենը խոստացավ պսակը: Եվ բամբասանքից ազատեց Աստծո դատաստանը՝ ասելով. Աստված չարից չի փորձվում և ինքն էլ չի փորձում ոչ ոքի: Նաև ցույց տվեց մարմնավոր փորձությունների պատճառը, որ ցանկությունից են ծնվում, իսկ ցանկությունը՝ մեղք է առաջացնում, մեղքն էլ՝ մահ: Այնուհետև զգուշացնում է, որ .....
Հակոբոս 1.14-15
14. Իւրաքանչիւր ոք փորձի՝ առ ի յիւրո՛ցն ցանկութեանց ձգեալ և պատրեալ: Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից: Աստծո մասին ասաց [որ չի փորձվում] և հաստատեց ըստ հարկի օրինակ բերելով, որ եթե Աստված չի փորձվում չարից, ապա չար փորձությունների պատճառը ոչ Աստծուց է և ոչ էլ Աստծո համար, այլ՝ չար ցանկությունների համար, այդ պատճառով էլ ասում է. Յուրաքանչյուր ոք փորձվում է՝ հրապուրվելով և խաբվելով իր ցանկություններից: Ինչպես .....
Հակոբոս 1.12-13
12. Երանեա՛լ է այր, որ համբերիցէ փորձանաց, զի եթէ ընտիր ևս գտանիցի, առցէ զպսակն կենաց՝ զոր խոստացաւ սիրելեաց իւրոց Տէր: 13. Մի՛ ոք, որ ի փորձութեան իցէ, ասիցէ՝ թէ յԱստուծոյ փորձիմ, զի Աստուած անփորձ է չարեաց. փորձէ նա՝ և ո՛չ զոք: Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը, որովհետև եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որը Տերը խոստացավ իրեն սիրողներին: Ոչ ոք, երբ փորձության մեջ լինի, թող չասի. «Աստծուց եմ փորձվում», .....
Հակոբոս 1.10-11
10.  Եւ որ մեծատունն իցէ ի խոնարհութի՛ւն իւր: Իսկ հարուստը թո՛ղ պարծենա, երբ Աստված խոնարհեցնում է իրեն: Տեսնո՞ւմ ես Հոգու շնորհների անճառելի խորհուրդը, թե ինչպիսի զանազան միջոցներով է խրատում մարդկանց աշակերտել ճշմարտությանը՝ ըստ դեմքի, ըստ հասակի և ըստ պատվի: Ովքեր իրականում խոնարհ են, ցույց է տալիս նրանց այն անտեսանելի բարձրությունը, որ Աստծուց է, իսկ ովքեր մարմնականի մեջ հղփացած են մեծությամբ և հարստությամբ, նրանց ցույց է տալիս .....
Հակոբոս 1.8-9
8. Զի այր երկմիտ՝ առանց հաստատութեան է յամենայն ճանապարհս իւր: Քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է: Բազմաթիվ անգամներ մեղադրում է չար երկմտության համար և ցույց է տալիս դրա անասելի պատուհասը, որպեսզի երկյուղես և երիցս անարգում է նրան և հեգնում: Նախ՝ թո՛ղ խնդրի հավատով և առանց երկմտելու, ապա՝ երկմիտը նման է ծովի հողմակոծ և տարուբերվող ալիքների, և նորից՝ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է: Տեսնո՞ւմ ես .....

Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․