Գրքեր

Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը
Հակոբոս 5.20
20. Գիտասցէ՛, զի որ դարձուսցէ՛ զմեղաւորն ի մոլորութեան ճանապարհէն իւրմեէ, փրկեսցէ զոգին իւր ի մահուանէ, և ծածկեսցէ զբազմութիւն մեղաց: Թող իմանա, որ ով մեղավորին իր մոլորության ճանապարհից հետ է բերում, կփրկի նրա հոգին մահվանից և կծածկի մեղքերի ամբողջ բազմությունը: Թող իմանա, ասում է, այսինքն՝ տեղյակ լինի և մտապահի այդպիսին, և իր սրտում համոզված լինի, որ իզուր չի աշխատում մոլորյալ մարդուն չար ճանապարհից հետ դարձնելու համար, այլ մեծ երանության .....
Հակոբոս 5.17-19
17. Եղիայ մա՛րդ էր իբրև զմեզ չարչարելի՛. և յաղօթս եկաց, և ո՛չ տեղեաց յերկիր զերիս ամս և զվեց ամիս: 18. Եւ դարձեալ եկաց յաղօթս՝ և ետո՛ւն երկինք զանձրև՝ և բուսայց երկիր զպտուղ իւր: Եղիան մարդ էր մեզ նման՝ կրքերի ենթակա. նա աղոթեց, ու երկրի վրա երեք տարի ու վեց ամիս անձրև չտեղաց: Ապա դարձյալ աղոթեց, և երկինքը անձրև տվեց, ու երկիրը բուսցրեց իր պտուղը: Երբ ասաց, թե արդարների աղոթքները շատ ազդեցիկ են օգնելու համար, և օրինակ չբերեց, թե որքան ազդեցիկ .....
Հակոբոս 5.16
16. Խոստովա՛ն եղերուք միմեանց զմեղս, և աղօ՛թս արարէք ի վերայ միմեանց, որպէս զի բժշկեսջիք: Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք: Երբ խոսեց մարմնավոր ցավերը երեցների խնդրվածքների միջոցով բժշկելու մասին, միաժամանակ հայտնեց նաև այդ մեղքերի թողության միջոցով հոգու փրկության մասին: Ապա ուղղվելու համար մեկ այլ ճանապարհ էլ է ցույց տալիս՝ մեղքերի խոստովանություն, որ մայրն է բոլոր բարիքների, և նավահանգիստ .....
Հակոբոս 5.14-15
14. Հիւանդանայցէ ոք ի ձէնջ, կոչեսցեն զերիցունս եկեղեցւոյն, և արասցեն ի վերայ նորա աղօթս, և օծեն իւղով յանուն Տեառն: 15. Եւ աղօթքն հաւատովք՝ փրկեսցեն զաշխատեալն, և յարուսցէ զնա Տէր. և եթէ մեղս ինչ իցէ գործեալ՝ թողցին նմա: Հիվա՞նդ է ձեզնից մեկը, թող կանչի եկեղեցու երեցներին, և նրանք նրա վրա թող աղոթք անեն, թող յուղով օծեն նրան Տիրոջ անունով: Եվ հավատով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի: Այստեղ հիվանդություն ասելով նկատի .....
Հակոբոս 5.12-13
12. Յառաջ քան զամենայն ինչ, եղբա՛րք իմ, մի՛ երդնուցուք, մի՛ յերկինս, մի՛ յերկիր, մի՛ յայլ ինչ երդումն, այլ եղիցի ձեր բան՝ այո՛ն՝ այո՛, և ո՛չն՝ ո՛չ, զի մի՛ ի կեղծաւորութիւն ինչ անկանիցիք: Ամեն բանից առաջ, եղբայրնե՛ր իմ, մի՛ երդվեք ո՛չ երկնքով, ո՛չ երկրով, ո՛չ էլ այլ երդումով. այլ ձեր այոն թող լինի՝ այո, և ոչը՝ ոչ, որպեսզի կեղծավորության պատճառով չընկնեք: Երբ հերթականությամբ մեր առջև խրատներ դրեց և զգուշացրեց ու հավաստի օրինակներ բերեց, ապա այն, .....
Հակոբոս 5.10-11
10. Օրինակ առէք, եղբա՛րք, չարչարանաց և երկայնմտութեան զմարգարէսն, որք խօսեցան յանուն Տեառն: 11. Ահաւասիկ երանե՛մք համբերողաց, զհամբերութիւնն Յովբայ լուարո՛ւք, և զկատարումն Տեառն տեսէ՛ք, զի բազմագութ է Տէր և ողորմած: Եղբայրնե՛ր, չարչարանքների և համբերության որպես օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք խոսեցին Տիրոջ անունով: Ահա՛ երանի ենք տալիս համբերողներին: Լսել եք Հոբի համբերության մասին և տեսել, ինչ որ Տերը նրան արեց վերջում, քանի որ Տերը .....
Հակոբոս 5.9
9. Մի՛ տրտմեցուցանէք զմիմեանս ե՛ղբարք, զի մի՛ դատիցիք: Մի՛ տրտմեցրե՛ք միմյանց, եղբայրնե՛ր, որպեսզի չդատվեք: Երբ քաջալերեց հուսահատվածներին և սրտապնդեց, ու նրանցից հեռու վանեց անմտությունը: Ապա բոլորի համար ընդհանուր օրենք է հաստատում՝ թե՛ հարուստների և թե՛ աղքատների, թե՛ ծառաների և թե՛ տերերի, բոլոր նրանց համար, ովքեր միևնույն հավատի բարետոհմությունը ստացան իրենց անձերին և ավազանով միևնույն Հոր որդիները կոչվեցին, որպեսզի անհամերաշխ .....
Հակոբոս 5.6-8
6. Զրկեցէք, սպանէք զարդարն, որ ո՛չ կայր ձեզ հակառակ: Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում: Ահա պարզ խոսքով ասում է այն, ինչ բազում անգամներ հարուստների անիրավության մասին առակներով և օրինակներով ասաց: Եվ այդ նույն զրկանքները, որ իրենք մեղք չեն համարում, սպանություն կոչեց: Արդարև, իսկապես, եթե մեկը մարդ է սպանում, անմիջապես վերջ է դնում նրա մարմնական տանջանքներին, իսկ նա, ով գողանում է մեկի ունեցվածքը և նրան աղքատության կապում .....
Հակոբոս 5.4-5
4. Ահաւասիկ վարձք մշակաց, որ գործեն զանձս ձեր՝ առ ձեզ են, զրկեալն ի ձէնջ աղաղակէ՛, և բողոք հնձողացն եհա՛ս յականջս Տեառն զօրութեանց: Ահավասիկ, ձեր դաշտերը մշակած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք, ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ ամենակալ Տիրոջ ականջին: Հարուստների մասին խոսում է որպես վայրի գազանների, քանզի, ինչպես օրինակ, նրանք վայրենի վարք են ցուցաբերում՝ հոշոտելով և ուտելով, ընդ որում գիշակեր են և գազանային, այդպես .....
Հակոբոս 5.2-3
2. Զի մեծութիւնդ ձեր յո՛չ ինչ լինելոց է, և հանձերդք ձեր կերակո՛ւր ցեցոյ: Որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր: Սուրբ Գրքում ամեն տեղ մարմնավոր հարստությունը, որ հավաքվել է զրկանքների և տոկոսների գնով, պախարակության է արժանանում, և ունայնություն ու սնոտի կոչվում: Եվ հատկապես այս Գրքում, որտեղ ամբողջովին վատաբանվում է հարստությունը և ոչնչություն համարվում: Այդ պատճառով էլ ասում է. ձեր հարստությունը փտած է, որի վրա .....
Հակոբոս 4.13-17, 5.1
13. Ահաւասիկ են, որ ասեն՝ այսօր և վաղիւ երթիցո՛ւք յայս անուն քաղաք, եղիցո՛ւք անդ տարի մի, վաճառեսցո՛ւք եւ շահեսցուք. 14. Որք ո՛չ գիտէք զվաղիւն: 15. Որպիսի՞ ինչ են կեանք ձեր, զի իբրև զմրրի եք, որ առ սակաւ մի երևեալ՝ և ապա ապականեալ: Փոխանակ զի ասէիք՝ եթէ Տէր կամեսցի, կեցցո՛ւք և արասցուք զայս ինչ կամ զայն: 16. Եվ արդ՝ պարծիք յամբարտաւանութեան ձերում. ամենայն ինչ այնպիսի պարծանք՝ չարութիւն են: 17. Որ ոք գիտիցէ զբարին՝ և ո՛չ առնիցէ, մեղք են նմա: Այժմ .....
Հակոբոս 4.11-12
11. Մի՛ բամբասէք զմիմեանս եղբարք, որ բամբասէ զեղբայր իւր, կամ դատի զեղբայր իւր, զօրէնսն բամբասէ և զօրէնսն դատի: Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք, ով բամբասում է իր եղբորը կամ դատում է իր եղբորը, չարախոսում է օրենքի մասին և դատում է օրենքը: Աստվածային բոլոր գրքերում (և բարի մարդկանց կողմից) բամբասանքը հանդիմանության է արժանանում, քանզի բանսարկուի հայտնագործությունն է, որով Արարչին բամբասեց մարդու մոտ: Հետևաբար, որպես ամեն տեսակի մեղքի .....
Հակոբոս 4.9-10
9. Տառապեցարո՛ւք, սգացարո՛ւք, և լացէ՛ք: Տառապեցե՛ք, սգացե՛ք և լացե՛ք: Երկմտելու փոխարեն, ասում է, և առաջին մեղքի համար, որ անգիտության պատճառով գործեցիք, տառապեցե՛ք, սգացե՛ք, և լացե՛ք: Միայն ձեռքերի արդարությունը բավարար չէ մեղքերը մաքրելու համար, և ոչ էլ սրտերը՝ երկմտությունից ուղղելու, այլ այս ամենի հետ նաև պետք է ապաշխարողի կերպարանք ստանալ. տառապել, սգալ, տրտմել, հոգոց հանել և դառնապես լացել ինչպես մեռելի վրա, և այդ ամենի միջոցով քավել .....
Հակոբոս 4.7-8
7. Հնազանդեցարո՛ւք այսուհետև Աստուծոյ, և կացէք հակառակ չարախօսին, և լիցի փախստական առ ի ձէնջ: Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից: Երբ ամբարտավանին անհույս թողեց Աստծու շնորհներից, և առավելագույն շնորհներ խոստացավ իրեն սիրողներին և խոնարհներին, ապա օրինակ է բերում և խրատները շատացնում, որպեսզի ոչ ոք տարակուսանքով խոնարհության օրինակ չխնդրի: Այդ պատճառով էլ ասաց. հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն .....
Հակոբոս 4.5-6
5. Կամ թէ վայրապար համարիցիք՝ զոր ասէ գիրն առ նախանձ ինչ, որում փափաքէ՛ հոգին՝ որ բնակեաց ի մեզ, տալ զառաւել շնորհսն: Կամ թե՝ առ ոչինչ եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»: Այն բոլոր գրքերը, որ Աստծու Հոգով գրվեցին, կերպարն ու օրինակն են, և երբեք զուր տեղը չգրվեցին, այլ՝ մեր շահի, օգուտի և վարդապետության համար, որպեսզի նրանցից իմանանք Աստծու կամքի կատարումը, և որ չշեղվենք .....

ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․